Եթե ​​Երևանն անհրաժեշտ համարի, Մոսկվան կաջակցի «Թրամփի ուղու» ստեղծման ծրագրում․ Օվերչուկ

15.08.2025 11:35
515

Ռուսաստանը աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի ուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու ծրագրերում, եթե Երևանը դա անհրաժեշտ համարի։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք այս հարցը քննարկում ենք այս համատեքստում։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին», – ասել է նա։

«Եթե նրանք կարծում են, որ Վաշինգտոնում համապատասխան հռչակագրի ստորագրումը ապահովում է ավելի մեծ անվտանգության երաշխիքներ, ապա դա լավ է, քանի որ մենք նաև աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության գործընթացներին», – հավելել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ սա «լիովին և ամբողջությամբ համապատասխանում է» Ռուսաստանի Դաշնության շահերին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Fox News-ին ասել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև Վաշինգտոնում ստորագրված Հռչակագիրը շոշափելի օգուտներ է պարունակում նաև Ռուսաստանի և Իրանի համար։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը կուսումնասիրի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքի նախագծի մանրամասները, որը կկոչվի «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։

***

Օգոստոսի 8-ին (Հայաստանի ժամանակով՝ օգոստոսի 9-ին) Վաշինգտոնում Հայաստանի, Ադբրեբաջնի և ԱՄՆ-ի ղեկավարները համատեղ Հռչակագիր ստորագրեցին։ Հռչակագրի չորրորդ կետում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40