Ռոբերտ Քոչարյանի ցնցող ինքնակենսագրականը

02.08.2018 10:43
1146

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը aravot.am-ին տեղեկացրել է, որ Քոչարյանի պաշտպանները դիմում են գրել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանն առ այն, որ նրա պահման խցում պետք է ստեղծագործական աշխատանքի համար պայմաններ ստեղծվեն։ Սողոմոնյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանն ինքնակենսագրական է գրում, որը շուտով կամբողջանա։

Սուրբ Օգոստինոսն ասում էր, որ ամենադժվար բանը սեփական կենսագրությունն օբյեկտիվ գրելն է: Օգոստինոսը մեր թվարկության 4-5-րդ դարերի հայտնի աստվածաբան ու փիլիսոփա էր, ով մեծ ազդեցություն է ունեցել քրիստոնեական գաղափարաբանության վրա: Նրա որոշ դրույթներ մեծապես հակասական են, օրինակ այն, որ արհամարհանքը մարդու՝ որպես մեղավոր էակի նկատմամբ, սերն է Աստծո հանդեպ։

Բայց հայկական միջավայրում այս դրույթը մեծապես ընդունելություն է ունեցել մեծատոհմիկ հայերի, կամ ինչպես նոր ժամանակներում են ասում՝ քրեա-օլիգարխիայի ներկայացուցիչների վարքաբանության վրա: Ունեզրկելով ու արհամարհելով սեփական ժողովրդին, նրանք պարզապես փնտրում էին Աստծուն, ուղիղ հաղորդակցություն ստեղծելով նրա հետ անզուսպ եկեղեցաշինությամբ, ստանալով աստվածահաճո մականուններ:

Բայց վերադառնանք Քոչարյանին, ով ամբողջացնում է իր ինքնակենսագրականը: Գրի հավերժությունը անքննելի է, եւ մանավանդ Քոչարյանի պարագայում, ով եղել է հայկական իրականության ամենաբուռն իրադարձությունների կենտրոնում, գիրքը ձեռք է բերում ահռելի արժեք:

Բանն այն է, որ թեեւ մեր պատմության նորագույն շրջանն ընդամենը երեք տասնամյակի պատմություն ունի, բայց այդ պատմությունը հայտնի չէ հանրային լայն շրջանակներին, իսկ այն, ինչ մատուցվում է դասագրքերում ու պաշտոնական պատմագրությամբ, գրեթե առնչություն չունի իրականության հետ:

Մի հետաքրքիր պատմություն կա: Երբ հանրային բավական մեծ ճանաչում ունեցող մի հրապարակագիր Ղարաբաղյան շարժման մասին իր գիրքը նվիրում է Իգոր Մուրադյանին, վերջինս հարցնում է նրան՝ իսկ դու ճշնարտությու՞նն ես գրել: Հեղինակն ասում է՝ այո: Իգորն ասում է՝ սուտ ես ասում, որովհետեւ դու ճշմարտությունը չգիտես:

Իգորն իր կյանքի ընթացքում այդպես էլ չգրեց Ղարաբաղյան շարժման մասին, թեեւ դրա հիմնադիրն ինքն էր: Թե ինչու՝ առիթ կլինի խոսելու:

Հիմա, Քոչարյանը գրում է իր ինքնակենսագրականը: Հանրությանը թերեւս հետաքրքիր կլինի իմանալ մինչ Հայաստան նրա գալը Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Օրինակ, ինչ դեր կատարեց սպորտային հետաքրքրությունը Ղարաբաղյան շարժման փուլերից մեկում: Կամ ինչպես ինքը դարձավ ԼՂՀ նախ ՊՊԿ, ապա ԼՂՀ նախագահ, եւ ինչով էին զբաղված այդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները, որն էր դրա նպատակն ու գինը: Ի՞նչ թղթեր են ստորագրվել այդ ժամանակ, որոնք վերաբերվում էին Ղարաբաղի խնդրին:

Այս եւ այլ հարցերը կարոտ են պարզաբանումների, քանի որ դրանք մեկնարկն էին հետագա բուռն իրադարձությունների: Կան նաեւ հետաքրքիր պատմություններ Ցեբո ֆիրմայի մի զույգ կոշիկի ու Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում Սամվել Բաբայանի վոյաժների մասին, բայց դրանք էական չեն: Քոչարյանի գիրքը կարող է ցնցող նշանակություն ունենալ նորագույն պատմության մեկնության համար:

 Նյութի աղբյուրը՝ armpost.net

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24