Եթե ՀՀ-ն միջանցքի բացման մասին որոշում չկայացնի, Ադրբեջանը ստիպված կլինի ուժnվ մաքրել միջանցքի տարածքը, հետո խիստ երաշխիքների ներքո այն հանձնել ՌԴ կամ ԱՄՆ վերահսկողությանը․ ադրբեջանցի պատգամավոր

07.11.2025 15:37
530

Ադրբեջանը պետք է լուրջ բանակցություններ վարի Թուրքիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ։ Մենք չպետք է ազգային շահերը կապենք Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ, Teleqraf-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը։ Այս մասին փոխանցում է Խրոնիկա Կավկազա-ն։

Նրա խոսքով, եթե Հայաստանն օպերատիվ կերպով միջանցքի բացման մասին որոշում չկայացնի, «Ադրբեջանը ստիպված կլինի ուժով մաքրել միջանցքի տարածքը (նկատի ունի Հայաստանի Սյունիքի մարզը-խմբ.), իսկ հետո խիստ երաշխիքների ներքո այն հանձնել Ռուսաստանի կամ ԱՄՆ վերահսկողությանը՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի կամ 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնագրերի համաձայն»:

Հասանգուլիեւը նշել է, որ Հայաստանը փորձում է հարեւանների հետ հաղորդակցությունները բացել իր համար շահավետ պայմաններով, բայց չնայած Նախիջեւան տանող ճանապարհի մշտական քննարկումներին, իրական քայլեր դեռեւս չի ձեռնարկում

«Վաշինգտոնյան հռչակագրից հետո հույսեր կային, որ ճանապարհի շինարարությունը կսկսվի մոտ ժամանակներս, սակայն հիմա մենք ավելի ու ավելի ենք համոզվում, որ փաստաթղթի ստորագրումից հետո նրանք հանդարտվել են»,-հավելել է պատգամավորը:

Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է առաջարկել խաղաղության հուշագիր ստորագրել այն պայմանով, որ Հայաստանը շտապ սկսի դեպի Նախիջևան ճանապարհի կառուցումը և մոտ ապագայում պարտավորություն ստանձնի համապատասխան փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40