Եթե Իրանի դեմ հակամարտությունը երկարի, մեր տնտեսությունը դրանից մեծապես կտուժի. Պապոյան

18.03.2026 14:42
387

ՀՀ էկոնոմիկայի նախարարը, հավատալով քաղաքական գործիչների բարձր մակարդակով հայտարարություններին, հույս ունի, որ Իրանի դեմ հակամարտությունը շուտով ավարտվելու է, և մեր տնտեսության վնասները նվազ կլինեն։

Եթե Իրանի դեմ հակամարտությունը չավարտվի, մեր տնտեսության վրա դա երկարաժամկետ վատ ազդեցություն կունենա։ Այդ մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա հույս ունի, որ Իրանի շուրջ ռազմական զարգացումները կարճաժամկետ կլինեն, և միայն այդ դեպքում մեր տնտեսության մեջ վնասները կլինեն հնարավորինս քիչ։

«Վնասներ ակնհայտորեն հիմա էլ կան` որոշ ապրանքների գների բարձրացման տեսքով մենք տեսնում ենք, որ կան գնաճային ռիսկեր։ Նաև որոշ ապրանքների արտադրության համար Հայաստանը հումք է ստանում Իրանից, և այս դեպքում ևս գնաճային ռիսկեր հնարավոր է` առաջանան»,– նշեց նախարարը։

Պապոյանը հիշեցրեց, որ Իրանի հետ ունենք բավականին մեծ առևտրաշրջանառություն` ներմուծում–արտահանում և հասկանալի է, որ Իրանի դեմ հակամարտության ձգձգումը մեր տնտեսության վրա կարող է ունենալ երկարաժամկետ ոչ դրական ազդեցություն։

Նա ավելացրեց, որ Իրանից Հայաստան ապրանքների մատակարարումները շարունակվում են, սակայն դրանց ինքնարժեքը բարձրացել է, որը կապված է մի շարք գործոնների հետ. որոշ դեպքերում ավելացել են բեռնափոխադրումների սակագները, մյուս դեպքերում՝ իրանական ձեռնարկությունները սահմանափակում են աշխատանքի ռեժիմը:

«Միաժամանակ, երբ հետևում ենք ընդհանուր քաղաքական գործիչների բարձր մակարդակով հայտարարություններին, կարծես թե հույս կա, որ, ի վերջո, մոտակա ժամանակներում կոնֆլիկտը կավարտվի և այդ դեպքում, կարծում եմ, որ բացասական մեծ սպասումներ չպետք է այլևս ունենանք»,– վստահեցրեց էկոնոմիկայի նախարարը։

arm.sputniknews.ru

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22