Մենք ՀՀ-ի անվտանգությունն ենք ուզում. Միրզոյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին

15.03.2024 15:45
697

Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է պետական շահով և իր անվտանգությունն է ուզում։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե, ի վերջո, Հայաստանը ՀԱՊԿ-ից ի՞նչ է ուզում։

«Մենք ոչ մեկից ոչ մի բան չենք ուզում, մենք առաջնորդվում ենք Հայաստանի Հանրապետության շահով, մենք Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ենք ուզում՝ սա է այն մոտիվացիան, որով անդամակցել ենք ՀԱՊԿ-ին, սա է այն ընկալումն ու ակնկալիքը, որն ունեցել ենք ՀԱՊԿ-ից։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից այլ բան, քան մեր սահմանների անվտանգությունը՝ չենք ուզում և չենք էլ կարող ուզել, և պետք էլ չէ»,- ընդգծեց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ երբ տեղի էր ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակում,  Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ գործընկերներին, որպեսզի նրանք նախ փաստեին, որ խախտվել է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, սահմանները ոտնահարվել են։ Այնուհետև, ըստ Միրզոյանի, Հայաստանը ակնկալել է, որ ՀԱՊԿ անդամ ընկերները դաշնակցաբար, քաղաքական և դիվանագիտական ճանապարհներով կփորձեն լուծել խնդիրը և կպաշտպանեն Հայաստան տարածքային ամբողջականությունը։

«Եթե այդ ճանապարհով չստացվեր (սրա մասին կոնկրետ խոսակցություն չի էլ գնացել, տեսականորեն եմ ասում), Դաշինքի անդամները պարտավոր էին ռազմական ճանապարհով իրար աջակցություն հայտնել։ Առաջին ակնկալիքի դեպքում անգամ ՀԱՊԿ-ի հետ խնդիր ենք ունեցել, էլ չեմ ասում երկրորդ և երրորդի մասով։ Մենք ակնկալել ենք, որ առնվազն մեր դաշնակիցները ընդունեն, որ այ՛ո, ձեր սահմանների վրա տեղի է ունեցել հարձակում»,- եզրափակեց Միրզոյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40