Սյունիքում 91 ընտանիք 700 հազարական դրամ դրամաշնորհ է ստացել

20.05.2020 16:08
1229

Սյունիքի մարզի 91 ընտանիքի 700 հազարական դրամ դրամաշնորհ է տրվել «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր — Հայաստան» ծրագրի շրջանակում։ Շահառուները հնարավորություն ունեն ձեռնարկել բազմատեսակ գյուղատնտեսական ձեռնարկատիրական գործունեություն։ Ծրագիրը նպատակ ունի բնակավայրերում պահպանել բնական պաշարները։

«Այստեղ 4-5 տեսակ խնձորենի եմ տնկել, ունեմ սև դամբուլ, նռան, կեռասի, բանանի, սերկևիլի ծառեր են»,- Սամվել Սաֆարյանը մեկն է այն 91 շահառուներից, որոնք «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր — Հայաստան» ծրագրի շրջանակում ստացել են 700 հազարական դրամ դրամաշնորհ։

Նրանք հնարավորություն ունեն ձեռնարկել տարատեսակ գյուղատնտեսական ձեռնարկատիրական գործունեություն․ այդ թվում մրգատու այգիների հիմնում, կաթի ու պանրի արտադրություն, մեղվաբուծություն, թռչնաբուծություն։ Կապանի Գեղանուշ բնակավայրի բնակիչ Սամվել Սաֆարյանը մոտ 2 հա տարածքում արդեն 220 ծառ է տնկել, առաջիկայում 500-ի է պատարստավում հասցնել։

«Մի երկու հոգու դնելու եմ ծառերը ջրի պահի, իրենց էլ աշխատավարձ տամ, իրենց էլ մի բանով օգնելու եմ , դառանալու է համ իրենց օգուտ համ ինձ։ 30-40 տոննա, որ հասնի, կարող է ես չհասցնեմ, իմ երեխեքը կավեյելեն էլի, շուկա կհանեն, մեզ համար ենք արտադրում, մեր ժողովրդի համար»,- ասում է Սաֆարյանը։

Շահառուներից է նաև Գեղանուշի վարչական ղեկավարը, ստացած գումարով հավ և հնդկահավ է գնել։

«10 հատ հնդհակավ եմ ձեռք բերել, 30 հատ էլ հավ։ Կերը թանկ է, բայց արդն հնձի ժամանակ ցորեն, գարի ձեռք կբերենք, ամեն բան իր հունով ընթանալու է»։

Նվեր Բադալյանն էլ ընտրել է մեղվաբուծությունը․

«Քանի որ կայուն բերք չկա, 100-150 գրամ օր ու մեջ  գրգռիչ կեր եմ տալիս, որպեսզի բազմացում ապահովեն , մեղուներին խաբում ենք էլի։ Իրենք գիտեն, թե դրսից բերք է գալիս՝ ձվարկում  են, իսկ եթե դրսից բերք չի լինում, իրենք ձվարկությունը շատ սահմանափակ են կատարում։ 10 մեղվաընտանիք ձեռք բերեցի ու այդ տասը արդեն մտածում եմ ավելացնել»։

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր — Հայաստան» ծրագրի համայնքների մասնակցության  մասնագետ, սոցիալ- տնտեսագետ Հասմիկ Խաչոյանի խոսքով՝ նպատակը բնական պաշարների պահպանույթւունն է։

«Ծրագրերը գնահատվել են գնահատող հանձանաժողովի կողմից, որի կազմում եղել են ինչպես շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներ, այնպես էլ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ։ Ծրագրերեը ամենատարբեր ոլորտներից են։ Բնակչությունը ոգևորված է, այն գումարները, որ  հանձնել ենք իրենց, իրենք դրել են իրենց փոքր բիզնեսները։ Առաջին փուլը, որ գնում տեսնում ենք՝  իրենք կողմից էլի գումարներ են ավելացրել իրենց բիզնեսը ընդլայնելու համար»,- ասում է տնտեսագետը։

Նշենք, որ երկրորդ փուլի համար տրամադրվել է 60 միլիոն դրամ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40