Եթե մեր մեջ ապրում է արդարության ծարավը, ապա համոզված եղեք՝ Արցախը չի մեռնելու. Արցախի թեմի առաջնորդ

18.04.2025 21:15
511

«Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչու՞ ես ինձ թողել»

Սիրելի հավատավոր եղբայրներ և քույրեր,

Խավարման այս երեկոյան մենք կանգնած ենք Քրիստոսի Խաչելության առաջ: Այնքան իրական էին Փրկչի տանջանքները և ցավերը, որ նույնիսկ ստիպված է լինում արտաբերել «Էլի’, էլի’, լամա սաբաքթանի», Աստվա՜ ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչու՞ թողեցիր ինձ։ Խաչի վրա արյունաքամ լինող Փրկչի՝ սաղմոսից քաղված այս բառերը ամբողջությամբ մեզ են փոխանցում այն տագնապը, ցավը և հուսալքության սարսափը, որ մեր Տերը զգում էր իր տառապանքի վերջին ժամերին: Այո, Նա իրապես տառապում էր և ցավ էր զգում՝ ինչպես սովորական մարդ, միևնույն ժամանակ հասնում է մարդկային ցավի և տառապանքի գագաթնակետին՝ Աստծուց մոռացված լինելու զգացումին։

Մեր հայրերը Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթը անվանել են Ավագ Շաբաթ, որովհետև այդ 1 շաբաթվա օրերի մեջ խտացված է Հիսուս Քրիստոսի փրկագործությունը և աշխարհ գալու ամբողջ նպատակը, ուստի իրավամբ այդ շաբաթը անվանում են նաև Ավետարան Ավետարանի մեջ: Հավատքով և երկյուղածությամբ հետևելով սուրբգրային պատումի ընթացքին՝ մենք էլ մտովի տեղափոխվում ենք Ավագ Շաբաթվա իրադարձությունների մեջ, որը սկսվում է մեռած Ղազարոսին կեդանություն տալով և Երուսաղեմ փառավոր ու հաղթական մուտքով: Ցնծություն, ուրախություն և մեծ սպասելիքներ ունեցող ժողովուրդը, չհասկանալով Տիրոջ գերնպատակը, որը կապված էր մարդկային ցեղի հոգեփրկությանը և մեղքի կապանքներից ձերբազատվելուն, հրյա կրոնապետերի կողմից ատելության հրահրումով և ուղորդումով, մի քանի օր հետո պահանջում է խաչը հանել Հիսուսին: Սկսվում է աստվածային նախախնամությամբ սահմանված մարդկային և աստվածային մի մեծ ողբերգություն՝ ուրացում յուրայիների կողմից, դավաճանություն աշակերտի կողմից, սուտ և անհիմն վկայություններ, անարդար դատավարություններ, Արդարի դեմ ծաղրանք ու չարչարանքներ և վերջապես Օծյալի նկատմամբ Խաչելությամբ մահվան դատավճիռ:

Ցավոք սրտի, այսօր մեր կենցաղի անբաժանելի մաս է դարձել սուտ խոսելը և սուտ վկայություն տալը, կաշառքով անմեղ մարդկանց մատնելը և պատժի ենթարկելը, հայրենիքն ու հավատը ուրանալը: Եվ ամեն անգամ, երբ մենք այս արարքներն ենք գործում, նորից ու նորից միանում ենք այն ամբոխին, որ գոռում էին.«Խաչը հանիր Դրան..»: Այս ամենը այնքան արագ էր տեղի ունենում, որ կարծես թէ մարդկային միտքը չեր հասցնում յուրացնել այն, ինչը նախատեսված էր աստվածային նախախնամությամբ:

Այսօր, երբ մեր Եկեղեցին վերապրում է Սուրբ Խաչի խորհուրդը, մենք մեր սրտերում կրում ենք մեկ այլ խաչ՝ մեր սիրելի Արցախի կորստի ցավը։ Մեր ազգի զավակները նույնպես անցնում են այդ դաժան խաչի ճանապարհը, սակայն, ի տարբերություն մեզ, մեր Տերը խաչվեց անմեղությամբ, իսկ մենք՝ որպես մեղավորներ, սկայան չգիտակցեցինք և չապաշխարեցինք: Ինչպես Տաճարի վարագույրն է պատռված երկու կեսի, այդպես էլ մեր հայրենի հողն է պատռված իր ամբողջությունից: Քրիստոսի տանջանքների նման մեր ցավը ևս շատ իրական է, մաշկի պես մեր վրա է։ Ոմանք կորցրել են տուն, ուրիշներ՝ հայր, որդի, եղբայր, իսկ միասին՝ բոլորս կորցրել ենք մի Սրբազան Հայրենիք։ Մենք էլ, հաճախ մեզ Աստծուց մոռացված համարելով, կրկնում ենք «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչու՞ ես ինձ թողել» Խե՞..խե՞ հինչու՞ հետե… և Մեր աղոթքները հաճախ բախվում են լռության պատին։ Բայց հենց այստեղ է, սիրելինե՛ր, որ Սուրբ Խաչը սկսում է խոսել մեզ հետ։

Սուրբ Պողոս Առաքյալն ասում է․ «Խաչված Քրիստոսը՝ Աստծու զորությունն է ու Աստծու իմաստությունը» (Ա Կորնթացիներ 1:24)։ Մարդկային իմաստով խաչը պարտություն էր, բայց Աստծու աչքով՝ այն հաղթության սկիզբն էր։ Արցախը մեր խաչն է՝ որպես ժողովուրդ, մեր սրբությունը, որ կորցրինք։ Բայց արդյո՞ք այն ամբողջովին կորավ։ Քրիստոսի խաչը նույնպես «կորուստ» թվաց աշակերտներին։ Բայց նա հարություն առավ, և այդ հարությունը բոլոր խաչերը դարձնում է նոր լույսի ակունք: Սիրելինե՛ր, եթե մեր մեջ ապրում է արդարության ծարավը, եթե շարունակում ենք աղոթել սրտանց ու ապրել քրիստոնեական սիրո մեջ՝ իբրև ազգ, ապա համոզված եղեք, որ Արցախը չի մեռնելու։ Արդյո՞ք Քրիստոս մնաց գերեզմանում։ Եվ այս խավարային լռության մեջ կարծես թե Քրիստոս հավաքում է իր վերջին մարդկային ուժերը և արդեն դիմում է մեզ. «Մի վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող»:

Թող մեր Տիրոջ Խաչից ճառագող լույսը զորացնի ամենքիս՝ հաղթահարելու մեր մեղքերն ու վախերը և հույսով լցված դիմավորելու Հրաշափառ Հարությունը:

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20