Եթե ՔՊ-ն 2026 թվականի ընտրություններին հաղթի՝ Հայաստանի Սահմանադրությունը կփոխվի. Փաշինյան

10.12.2025 14:11
538

Փաշինյանը վստահեցրել է, որ 2026 թվականի ընտրությունների արդյունքում նոր մանդատ ստանալու դեպքում «ՔՊ»-ն կնախաձեռնի Հայաստանի համար ամբողջովին նոր Սահմանադրության ընդունումը, և իր կարծիքով՝ ժողովուրդը կողմ կքվեարկի այդ փոփոխությանը։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Գերմանիայի Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ։

«2018-ից մենք ներքաղաքական օրակարգում ունենք նոր Սահմանադրություն ընդունելու հարցը, և վերջերս մեր կուսակցության համագումարի հռչակագրում մենք հստակորեն նշել ենք, որ ժողովրդից նոր մանդատ ստանալուց հետո՝ 2026-ի ընտրություններից հետո, կնախաձեռնենք Հայաստանի համար ամբողջովին նոր Սահմանադրության ընդունումը։ Սա բացարձակապես ներքաղաքական թեմա է, մենք այն չենք քննարկում Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների շրջանակում։ Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը կքվեարկի նոր Սահմանադրության օգտին»,- ասել է Փաշինյանը։

Վերջինս նաև հավելել է, որ երբ Ադրբեջանը բարձրացնում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հարցը՝ պնդելով, թե այնտեղ առկա են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, ապա Փաշինյանն իր թիմակիցների հետ պատրաստ է ապացուցելու, որ Հայաստանի Սահմանադրությունում որևէ տարածքային պահանջ չկա Ադրբեջանի հանդեպ։

«Մենք կարող ենք դա ապացուցել թե՛ դե յուրե, թե՛ գործնականում։ Հայաստանում նույնպես կան մեկնաբանություններ Ադրբեջանի սահմանադրության վերաբերյալ, ըստ որոնց՝ այնտեղ կարող են դիտվել տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Ինչո՞ւ մենք այդ հարցը չենք բարձրացնում․ որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստում այդ խնդիրները կարգավորված են։

Եկեք պատկերացնենք, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրված է։ Դրանից հետո՝ մեր Սահմանադրության և օրենսդրության համաձայն, այն պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան՝ համապատասխանությունը ստուգելու համար։ Եթե ՍԴ-ն որոշի, որ այն լիարժեք համապատասխանում է մեր Սահմանադրությանը, ապա խոչընդոտ չկա դրա վավերացման համար, և վավերացվելուց հետո այն կստանա բարձրագույն իրավական ուժ մեր երկրում։

Ես հրապարակավ ասել եմ՝ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ այն չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, ապա անձամբ ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ։ Իրականում որևէ խնդիր չկա մեր Սահմանադրության մեջ»,- հայտարարել է նա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40