Եթե ժողովուրդն ասի, որ ես հրաժարական տամ, կտամ. Արա Բաբլոյանը՝ իր նախագահած խայտառակ նիստի մասին

02.10.2018 21:47
1236

«Բոլորդ էլ գիտեք՝ վերջին շրջանում իմ պահվածքով անում էի այնպես, որպեսզի ունենանք Ազգային ժողովի երկխոսության հնարավորություն, բայց երկխոսություն չեղավ»: Անդրադառնալով րոպեներ առաջ Ազգային ժողովում լարված պայմաններում տեղի ունեցած ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու օգտին քվեարկությանը՝ լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Բարեբախտաբար, ինչ-որ ժամանակ ես ու Նիկոլ Փաշինյանը, կարծեք, հասել էինք համաձայնության, ու քաղաքական առումով ինձ համար մեծ ուրախություն ու բավականություն էր, երբ վարչապետը Նյու Յորքից հայտարարեց, որ պետք է հետ գա և ԱԺ-ում քաղաքական ուժերի հետ քննարկենք հարցը: Հայտնի էր, որ ուժերի մի մասը, ասենք՝ ԵԼՔ-ը, կողմնակից է շուտ ընտրություններին, մյուս մասն՝ ավելի ուշ: Բայց բոլոր խմբակցությունները հայտարարել էին, որ պատրաստ են քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը», - ասաց ԱԺ նախագահը:

Բաբլոյանն ընդգծեց՝ օրեր առաջ հանդիպելով վարչապետի հետ ու իր մտահոգությունները հայտնելով՝ միասնական հայտարարությամբ հանդես եկան, որում, ըստ նրա, նույնպես մի քանի կետով ու շատ խաղաղ ձևով ներկայացված է ժողովրդավարական ամբողջ մոտեցումները:

Ինչ վերաբերում է իր և Լենա Նազարյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ Բաբլոյանը մանրամասնեց.

«Ես տիկին Նազարյանին մեղադրեցի նրանում, որ լրագրողի հարցին, թե եթե նրանք չգնան այդ քայլին, դուք ի՞նչ կանեք, փոխանակ ասի, որ իր առաջնորդին կհետևի, ով հանդես է եկել հայտարարությամբ, որ քաղաքական գործիքներն օգտագործելով ու բանակցելով է հարցը լուծելու, հայտարարեց, որ եթե հանկարծ մեզ չլսեք, ժողովրդին կհանենք փողոց: Ու ստացան այն, ինչ ստացան այսօր»:

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ արդյո՞ք Արա Բաբլոյանը չպետք է հրաժարական տա ԱԺ նախագահի պաշտոնից, քանի որ տեղի ունեցավ խայտառակ արտահերթ նիստ, պատգամավորները քվեարկեցին ձեռքերով, միացված չէր ուղիղ եթերը, դահլիճների բարձախոսները, Բաբլոյանն արձագանքեց. «Ես, որ հրաժարական տամ, դրանից ինչ-որ բան կքաղե՞ն»

Դիտարկմանը, որ ԱԺ-ի դարպասների մոտ այս պահին բողոքող քաղաքացիները կքաղեն, Բաբլոյանը պատասխանեց. «Եթե ժողովուրդն ասի, որ ես հրաժարական տամ, կտամ»:

armtimes.com

 

 

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01