Եվ սահմանին, եւ շփման գծում նորմալ իրավիճակ է՝ կայուն, վերահսկելի, հանգիստ: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Լարվածությունը այն հասկացողությամբ, որը դուք նկատի ունեք, չկա, իսկ մշտական որոշակի չափով հրաձգություններ եւ որոշակի աշխատանք, որը միշտ իրականացվում է, կա»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է սեպտեմբերի 24-ին Հայաստանում մեկնարկող աննախադեպ զորավարժություններին, Արտակ Դավթյանը նշեց, որ մտավախություն չունեն, թե այդ օրերին կարող է լարվածության աճ լինի սահմանին: