Եվրոպան այսօր ավելի շատ է զգում Թուրքիայի կարիքը, քան Թուրքիան՝ Եվրոպայի. Էրդողան

05.05.2026 11:58
346

Եվրոպան այսօր ավելի շատ է զգում Թուրքիայի կարիքը, քան Թուրքիան՝ Եվրոպայի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան։

Նա նախազգուշացրել է Եվրամիությանը քայլերից և հռետորաբանությունից, որոնք կարող են վնասել Անկարայի «կառուցողական դիրքորոշմանը»։ Նրա խոսքով՝ «Թուրքիան արդեն նախկինը չէ, իսկ աշխարհը չի սահմանափակվում արևմտյան պետությունների ազդեցության գոտով»։

Էրդողանը նաև կոչ է արել Եվրամիությանը ընդունել, որ առանց Թուրքիայի՝ որպես լիիրավ անդամ, այն չի կարող լինել գլոբալ խաղացող կամ գրավչության կենտրոն։ Նա Բրյուսելի դիրքորոշումը Անկարայի նկատմամբ անվանել է «կարճատես»։

«Եվրոպան ավելի շատ է կարիք զգում Թուրքիայի, քան Թուրքիան՝ Եվրոպայի, և այդ կախվածությունը միայն կաճի», — նրա խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը։

Թուրքիան Եվրամիության (այն ժամանակ՝ Եվրոպական տնտեսական համայնքի) հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել 1963 թվականին, իսկ անդամակցության պաշտոնական հայտ ներկայացրել է 1987-ին։ Միությանն անդամակցելու բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին և բազմիցս դադարեցվել են քաղաքական տարաձայնությունների պատճառով։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34