«Իրանը պատրաստ է երբեք չարտադրել միջուկային զենք՝ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման դիմաց»․ Խամենեիի խորհրդական

15.05.2025 11:06
481

Իրանը պատրաստ է երբեք միջուկային զենք չարտադրել, եթե ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվեն, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Ալի Շամխանիին։

Շամխանին հեռուստաալիքին ասել է, որ Իրանը պատրաստ է պարտավորություն ստանձնել երբեք չարտադրել միջուկային զենք և ձերբազատվել իր բարձր հարստացված ուրանի պաշարներից, որոնք կարող են օգտագործվել որպես միջուկային զենքի հումք, եթե ԱՄՆ-ն անհապաղ վերացնի Թեհրանի դեմ բոլոր տնտեսական պատժամիջոցները։

Իրանական կողմը նաև պատրաստ է որպես գործարքի մաս համաձայնել, որ ուրանը հարստացվի միայն խաղաղ նպատակների համար անհրաժեշտ մակարդակով և միջազգային տեսուչներին թույլ տալ վերահսկել այս գործընթացը։

Հարցին, թե արդյո՞ք Իրանը պատրաստ է այսօր ստորագրել համաձայնագիրը, եթե իր պայմանները կատարվեն, Շամխանին պատասխանել է՝ «այո»։

ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունները շարունակվում են ապրիլից, արդեն տեղի են ունեցել չորս հանդիպում տարբեր վայրերում։ Վերջին փուլից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ երկիրը կարող է սահմանափակել ուրանի հարստացման մակարդակը կամ դրա ծավալները, բայց լիովին չի հրաժարվի այդ տեխնոլոգիայից։ Նախորդ բանակցություններում էական առաջընթաց չի գրանցվել, այս համատեքստում Վաշինգթոնն ընդլայնել է Թեհրանի դեմ պատժամիջոցները։

mamul.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40