Եվրոպայի հայերի համագումարը ՀՀ նոր կառավարությանն աջակցելու հարցով դիմում է հղել եվրոպական կառույցներին

26.09.2018 14:21
1105

Եվրոպայի հայերի համագումարը դիմել է Եվրոպայի խորհրդին, Եվրոպական խորհրդարանին և Եվրոպական Միության գործակալություններին՝  աջակցել Հայաստանի նոր կառավարությանը սիրո և համերաշխության հեղափոխության վերջնական հաղթանակը ապահովելու հարցում: «Արմենպրես»-ը ներկայացնում է դիմումի տեքստն ամբողջությամբ:

«Ինչպես գիտեք, մայիսին Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ, յուրահատուկ, թավշյա և խաղաղ հեղափոխություն առանց մեկ կաթիլ արյուն թափելու, իսկ նոր ժողովրդական կառավարությունը, որին աջակցում  է ողջ հայությունը Հայաստանում և սփյուռքում, ակտիվ պայքար է մղում կոռուպցիայի և բոլոր տեսակի անարդարությունների դեմ: Այսօր մարդու իրավունքները և հիմնարչար ազատությունները հանդիսանում են Հայաստանի նոր կառավարության հիմնական արժեքները: Եվրոպայում ապրող հայերի բացարձակ մեծամասնությունը  աջակցում է Հայաստանի կառավարության ժողովրդավարական քաղաքականությանը, որը միտված է մշտական աճ և զարգացում ապահովելուն: Դրա համար մենք ցանկանում ենք, որ Եվրոպական Միությունը, հավատարիմ մնալով իր արժեհամակարգին, լայն աջակցություն ցուցաբերի Հայաստանի Հանրապետությանը: Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն արդեն ստորագրվել է, իսկ հիմա՝ հեղափոխությունից հետո, այդ գործընկերությունը պետք է իրականացվի նոր թափով և խորությամբ: Այսօր Հայաստանին օգնություն ու տնտեսության մեջ ներդրումներ են անհրաժեշտ Եվրոպական Միությունից՝ բազմակողմանի զարգացում ապահովելու համար: Կան բոլոր նախադրյալները կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում զարգացում ապահովելու համար: Խնդիրը միայն ԵՄ-ի աջակցությամբ այդ ոլորտներում առկա ներուժի իրացումն է:

Հայաստանը միշտ ձգտել է իր բոլոր հարևանների հետ ներդաշնակության մեջ լինել, սակայն Թուրքիայի և Ադրբեջանի հակաժողովրդավարական իշխանությունները իրականացնում են հայությանը ոչնչացնելու ուղղակի և անուղղակի քաղաքականություն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում: Մենք ակնկալում ենք, որ Եվրոպական Միության առաջնորդները  լայն աջակցություն և արդար քաղաքականություն կտանեն հայ ժողովրդի և Հայաստանի պատմության մեջ այս նոր ու պայծառ շրջափուլում: Եվրոպայի հայերի համագումարը և համագումարի՝ Քյոլնում կայացած համաժողովի մասնակիցները, ովքեր ներկայացնում են վերը նշված հարցերում Եվրոպայում բնակվող հայերի մեծամասնության կարծիքը, դիմումն ուղղում են Եվրոպական Միության գործակալությոնւներին և միջազգային հանրությանը՝ կոչ անելով մենակ չթողնել Հայաստանին ժողովրդավարության համար մղվող պայքարում»,- ասված է դիմումի մեջ:

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24