Թանգարանային առարկաներին՝ երկրորդ կյանք պարգևելով

01.04.2025 12:01
1173

Սեղանին թանգարանային առարկաներ են, իսկ մյուս սեղանին դրանք վերանորոգվում, մաքրվում են կոռոզիայի շերտից և կավահողային նստվածքից: Այս ամենին նպաստում են մանրադիտակն ու նշտարը, որ գործածում է Արինա Գրիգորյանը: Վերականգնողական այդ գործընթացը կարևոր քայլ է մեր մշակութային ժառանգության պահպանման գործում: «Վերականգնողական գործընթացը հաճելի գործընթաց է, քանզի դու առարկային երկրորդ կյանք ես պարգևում, այն զգացողությունն ես ունենում, որ քեզնից հետո մի բան ես թողնում»,- պատմում է նա:

Ավարտելով Կապանի թիվ 3 դպրոցը՝ Արինա Գրիգորյանը ընդունվել է Երևանի գեղարվեստական ակադեմիայի քանդակի բաժինը։ Մասնագիտական ընտրությունը պատահական չէր, քանդակելու ձիրքը նրան անցել է գեներով։ Արինան թոռնուհին է Կապանում ճանաչված քանդակագործ Մարատ Նուրիջանյանի։ Ամուսնու՝ քանդակագործ Տիգրան Մուրադյանի հետ կերտել է պապի կիսանդրին և հույս է փայփայում, որ երբևէ այն կտեղադրվի Կապանի մի անկյունում։

Բուհում սովորելիս երրորդ կուրսից Հայաստանի պատմության թանգարանում է աշխատել, այնուհետև 17 տարի պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում։ Վերջին երեք տարում կրկին Հայաստանի պատմության թանգարանում է, հնագիտական առարկաների վերականգնման լաբորատորիայի վարիչն է։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի երաշխավորագրում նշվում է, որ Արինան այն երիտասարդ վերականգնող մասնագետներից է, ով կարողացել է դրսևորել իր կարողությունները, գիտելիքները, կազմակերպչական ունակությունները՝ լինելով քանդակագործ։ Նա հնագիտական առարկաների վերականգնման գործում  տիրապետում է թե՛ ավանդական, թե՛ ժամանակակից մեթոդներին։ Հայաստանի պատմության թանգարանում աշխատելու ընթացքում (2022 թվականից մինչև այժմ) վերականգնել է ավելի քան հազար թանգարանային առարկա՝ շատերի դեպքում կիրառելով նոր մեթոդներ։

Հնագիտական առարկաները վերականգնելու գործում սուր աչք ու ամուր ձեռք է անհրաժեշտ: Արինայի փոխանցմամբ՝ դրան նպաստում է իր քանդակագործ լինելը: Նաև վերականգնողի համար գլխավոր խնդիրն այն է, որ ամեն առարկայի դեպքում դրսևորի հատուկ մոտեցում, որ նրա նմուշային առանձնահատկությունը հնարավորինս չտարբերվի իր ժամանակաշրջանի ձևից և բովանդակությունից:

Վերջին օրերս Արինան հայրենի քաղաքում էր. Կապանի երկրագիտական թանգարանում թանգարանային նմուշների վերականգնման-ամրակայման կենտրոն է ստեղծվել։ Հայաստանի պատմության թանգարանի թանգարանային առարկաների վերականգնման և ամրակայման բաժնի վարիչ Արինա Գրիգորյանը մասնագիտական վերապատրաստում անցկացրեց Կապանի երկրագիտական թանգարանի աշխատակիցների համար։

- Այն առարկաները, որոնք պատված են կավահողային նստվածքով կամ կոռոզիայի շերտով, Արինան մաքրում է, երկրորդ կյանք պարգևում դրանց, - ասում է Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը, նաև հավելում, - առաջին անգամ մարզում բացառիկ հնարավորություն է ստեղծվել թանգարանային նմուշները ուսումնասիրել, վերականգնել և ամրակայել տեղում։ Այս ամենի մեջ ներդրում ունի մեր հայրենակից Արինա Գրիգորյանը, քանզի թանգարանային առարկաները վերականգնելու հետ մեկտեղ իր մասնագիտական հմտությունները և գիտելիքներն է փոխանցել թանգարանի աշխատակիցներին:

 Վահրամ Օրբելյան

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08