Եվս մեկ քայլ դեպի երազանքի իրականացում

26.11.2025 21:48
533

Այսօր՝ նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ «Կապան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2025 թվականի հինգերորդ նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Փարսյանը:

Խորհրդի անդամների քննարկմանն ու հաստատմանն էր ներկայացվել երկու հարց, որոնցից առաջնային կարևորության և առանձնակի ուշադրության արժանի հարց էր Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի հանրակացարանում բնակվող Դիանա և Դավիթ Ալեքսանյանների համար բնակարանի գնման ֆինանսավորումը։

Համայնքի ղեկավարի այս նախաձեռնության սկիզբը դրվել է այս տարվա «Կուրկուտի» փառատոնից, որի շրջանակում գոյացած շուրջ 3,2 մլն ՀՀ դրամը մուտքագրվել է «Կապան» բարեգործական հիմնադրամ՝ քույր և եղբոր համար բնակարան ձեռք բերելու նպատակով։ Դավիթն ու Դիանան ներկա դրությամբ բնակվում են Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի հանրակացարանում և ունեն բնակարանի խնդիր: Նրանք չունեն մոտ հարազատներ և ազգականներ, ովքեր կարող են աջակցել նրանց՝ ապահովելու նվազագույն կենցաղային պայմաններով:

Հոգաբարձուների խորհրդի նախագահը ներկա անդամներին մանրամասն ներկայացրել է քույր և եղբոր ընտանեկան կարգավիճակը, համայնքապետարանի սոցիալական աշխատողների կողմից իրականացրած ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև նրանց ներկա կենցաղային պայմանները, առկա դժվարությունները և աջակցության անհապաղ անհրաժեշտությունը։

Քննարկման արդյունքում խորհրդի անդամները միաձայն համաձայնություն են տվել քույր և եղբոր բնակարանի ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսավորման ապահովմանը՝ հաշվի առնելով նրանց սոցիալական ու կենցաղային կարիքները։

Նախաձեռնության շրջանակում բարերարների կողմից փոխանցված ֆինանսական միջոցների վերաբերյալ տեղեկությունները կհրապարակվեն առաջիկայում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40