Գնահատանքի միջոցառում

27.10.2017 15:33
1686

«Կապանցի արվեստագետներ» շարքի հերթական միջոցառումը, որ կազմակերպել էր Կապանի արվեստի քոլեջի դասախոս Հասմիկ Գրիգորյանը, նվիրված էր գեղանկարիչ, վաստակաշատ մանկավարժ Հրանտ Էլչյանին: Քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճի ճեմասրահում ցուցադրված էին արվեստագետի գեղանկարչական աշխատանքները, միջոցառման մասնակիցները նախ որոշակի պատկերացում կազմեցին նրա գեղագիտական նախասիրությունների մասին:


Հրանտ Էլչյանը դպրոցն ավարտելուց հետո ավարտել է գեղարվեստի ուսումնարան, ապա գերազանցությամբ՝ Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղանկարչության բաժինը: Գեղանկարչի առաջին ցուցահանդեսը բացվել է Կապանի երկրագիտական թանգարանում, նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Կուրսկի, Օրյոլի, Լիպեցկի, Բելգորոդի ցուցահանդեսներում, նրա բազմաթիվ աշխատանքներ գտնվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Լոս Անջելես, Սարատով եւ այլուր:
Միջոցառումը կառուցված էր այնպես, որ էկրանից էր Հրանտ Էլչյանը պատմում իր ստեղծագործական ուղու մասին. «Պատանի տարիքում հանդիպել եմ մի գեղանկարչի՝ Սարգիս Մանգասարյան, բնանկար անելու համար, եւ ինձ զարմացրել է, թե ինչպես մարդ արարածը կարող է փոքր կտավի մեջ աշխարհն այդքան գեղեցկացնել, նաեւ գիտակցեցի, որ պրոֆեսիոնալ մտածողություն է անհրաժեշտ, փնտրեցի եւ գտա Մարատ Նուրիջանյանին», - այդպես ներկայացրեց գեղանկարիչն իր առաջին ուսուցիչներին:


Իր խոսքում կարեւորեց ինքնակրթության, ինքնազարգացման դերը: «Լավագույն համալսարանն ինքնակրթությունն է, եթե դրա ծարավը մարդը չի զգում, ուրեմն կյանքը նրա համար կանգնած է, ինչքան սովորեք, սովորելու տեղ շատ կա», - դիմեց նա երիտասարդներին:


Հրանտ Էլչյանը նաեւ պատմվածքներ, հոդվածներ է գրում, տպագրվել է պարբերական մամուլում եւ շատ կուզենար հրատարակված տեսնել մի գիրք, որն ամփոփեր իր գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքները, պատմվածքներն ու հոդվածները:


Ինչի՞ համար է զղջում Հրանտ Էլչյանը. «Բոլոր արածներիս համար չեմ ափսոսում, չարածներիս համար եմ ափսոսում»: Ստեղծել է գեղանկարչական աշխատանքների շարքեր, որոնցից առանձնացնում է մեկը, որն ամփոփում է երեք գեղանկար՝ «Սումգայիթ», «Երկրաշարժ», «Արահետ դեպի Նախիջեւան»:


- Պիտի հետ դառնանք դեպի մեր նախնիները, պիտի չընկճվենք այդ դժվարությունների ճանապարհին, - բացատրում է եռանկարի իր գեղագիտական ընկալումը:


Էկրանից սիրելի ուսուցչին բարեմաղթանքի խոսքեր հղեցին նախկին սաները, ովքեր սովորում են Երեւանի պետական գեղարվեստի ակադեմիայում: Իսկ քոլեջում սովորող իր սաներն անակնկալ մատուցեցին՝ իրենց մանկավարժին հանձնելով աննկատ արված ընկերական շարժերը:


Կապանի մշակութային կյանքում եւ աճող սերնդի գեղագիտական դաստիարակության գործում ներդրած ավանդի համար գեղանկարիչը պարգեւատրվեց Կապանի քաղաքապետարանի պատվոգրով:


«Բավական է՝ ուշացած խոսք ասենք, եկեք խոսք ասենք այն ժամանակ, երբ մարդիկ մեր կողքին են, երբ լսում եւ տեսնում են, որ իրենք գնահատված են: Ուրիշ ոչինչ արվեստագետին պետք չէ», - գնահատանքի իր խոսքում նկատեց ««Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մարտիրոսյանը:


Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Վարդան Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ կշարունակվի նման հանդիպումների շարքը, քանզի ե՛ւ արվեստագետներ ունենք, ե՛ւ նրանց ներկայացնելու ժամանակ: Միջոցառման ավարտին Հրանտ Էլչյանը եւս երախտագիտություն հայտնեց հանդիպման կազմակերպիչներին, բոլոր ներկաներին:


Նրան հանձնվեց իր գեղանկարներն ամփոփող ալբոմ:


Այնուամենայնիվ, ինչո՞վ է զբաղվում գեղանկարիչ Հրանտ Էլչյանը: Այսպիսի մի պրոզայիկ հարցով վերջում դիմեցինք նրան. «Հիմա դասախոսում եմ, նորից ինձ հրավիրել են արվեստի քոլեջ, օգնում եմ իմ հրաշալի ուսանողներին»:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10