Եվս մի նորոգ մանկության մոլորակ

01.09.2025 16:13
718

Գիտելիքի և դպրության օրն իր դռները բացեց Կապանի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատությունը՝ այս անգամ հիմնանորոգված և կահավորված:

Կրթօջախի մասնաշենքը շահագործման էր հանձնվել հեռավոր 1980 թվականին և երբևէ չէր հիմնանորոգվել: Մանկապարտեզում գործում էր հինգ խումբ՝ 140 երեխայով: Այժմ պայմաններ են ստեղծված վեց խմբի՝ 160 երեխայի նախադպրոցական կրթության կազմակերպման հնարավորությամբ:

Օրը կրկնակի տոնական էր մանկապարտեզի մանկավարժների և սաների համար: Նրանց շնորհավորելու էին եկել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, համայնքապետարանի աշխատակազմի և ավագանու անդամներ, հիմնանորոգումն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ, թաղամասի բնակիչներ: Բարեմաղթանքի խոսքերից հետո (համայնքի ղեկավար Գևորգ Փարսյան, մանկապարտեզի տնօրեն Սվետա Ավետիսյան, երկարամյա մանկավարժ Արմիդա Մելքոմյան, ծնող Հասմիկ Գևորգյան) հանդիսության մասնակիցները շրջեցին հարկաբաժիններով, ծանոթացան պայմաններին:

Հիմնանորոգումն իրականացվել է սուբվենցիոն՝ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ, ծրագրի արժեքը շուրջ 461 մլն ՀՀ դրամ է, որից կառավարության չափը մոտ 369 մլն ՀՀ դրամ է, իսկ համայնքի համաֆինանսավորման չափը՝ 92 մլն ՀՀ դրամ:

Մանկապարտեզի գույքի ձեռքբերումն իրականացվել է ՀՀ կառավարության և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

Թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատությունը յոթերորդ հիմնանորոգված մանկապարտեզն է մարզկենտրոնում:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40