Ֆելիքս Ցոլակյանը դուրս է գալիս Հանրապետական խմբակցությունից

04.06.2018 22:59
1206

Ազգային ժողովի պատգամավոր Ֆելքիս Ցոլակյանը հայտարարում է, որ դուրս է գալիս Հանրապետական խմբակցությունից։

«Թերևս բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է նաև համագործակցությունը «ՀՀԿ» խմբակցության հետ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային Ժողովի պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային ընտրակարգով և ունեմ ուղղակի պարտավորություններ իմ օգտին քվեարկած մեր հայրենակիցների և ողջ Շիրակ աշխարհի առջև՝ շարունակելու եմ հանդես գալ որպես անկախ պատգամավոր և ներկայացնել մեր ժողովրդի խնդիրները»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է պատգամավորը։

Մայիսի 1-ին, հիշեցնենք, նա Հանրապետական խմբակցությունից միակն էր, որ կողմ էր քվեարկել վարչապետի պաշտոնում առաջադրված Նիկոլ Փաշինյանի օգտին՝ հայտարարելով, թե գործել է «իր խղճի թելադրանքով»։

Այսօր, ավելի վաղ, Ցոլակյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ կարող է ավելի շուտ դուրս գալ խմբակցությունից, մինչև իրեն կհեռացնեն: Նա հեգնել էր իրեն նկատողություն տալու կապակցությամբ: «Ազատության» դիտարկմանը, թե [ՀՀԿ խմբակցության ղեկավար] «Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ նկատողություն են Ձեզ տվել՝ խախտելու համար խմբակցության որոշումը», պատգամավորը արձագանքել էր․ - «Հա~, շատ ծանր, հա»:

Այսպիսով, Հանրապետականի 58 պատգամավորներից մնացին 54-ը։ Ավելի վաղ խմբակցությունը լքել էին Արման Սահակյանը, Շիրակ Թորոսյանը և Արթուր Գևորգյանը։

www.azatutyun.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34