Ֆինանսավորվել է մարզային ներդրումային 14 ծրագիր

16.08.2017 09:58
1710

Օգոստոսի 10-ի դրությամբ ՀՀ մարզպետարանների եւ մասնավոր ներդրողների կողմից ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարութուն է ներկայացվել մարզային ներդրումային 170 ծրագրի հայտ, որից ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է 108 ծրագիր եւ հավանության է արժանացել 58-ը:


Արդեն իսկ հաստատվել եւ ֆինանսավորում է ստացել Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերից ստացված 14 ներդրումային ծրագիր:
Ֆինանսավորված ներդրումային ծրագրերն են՝

 

  • ՀՀ Լոռու մարզ, Այրում համայնք, Անասնապահության զարգացման ծրագիր,
  • ՀՀ Լոռու մարզ, Վանաձոր համայնք, Պահածոների արտադրություն,
  • ՀՀ Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք, Շինշիլաբուծություն,
  • ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Պանրի արտադրություն,
  • ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ժամանակակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրություն,
  • ՀՀ Տավուշի մարզ, Կոթի համայնք, Պահածոների արտադրամաս,
  • ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակ համայնք, Մետաղի հղկումից եւ մշակումից պատրաստվող իրերի արտադրության հիմնում,
  • ՀՀ Արմավիրի մարզ, Հացիկ համայնք, Պտղասառնարանի վերագործարկում,
  • ՀՀ Արմավիրի մարզ, Հայթաղ համայնք, Բազմաբերք ելակի արտադրություն,
  • ՀՀ Արմավիրի մարզ, Քարակերտ համայնք, Այգեգործական տնտեսություն /խաղողի եւ ծիրանի այգիներ/,
  • ՀՀ Վայոց ձորի մարզ, Զառիթափ համայնք, Գոմք բնակավայր, Տուրիստական հնարավորությունների ընդլայնման ներդրումային ծրագիր,
  • ՀՀ Վայոց ձորի մարզ, Գողթանիկ համայնք, Այծի պանրի արտադրություն,
  • ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, Չրի արտադրություն,
  • ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Այգեգործության զարգացման ծրագիր:

ՀՀ մարզպետարանների, այլ գերատեսչությունների եւ ներդրողների կողմից շարունակվում են նախարարություն ներկայացվել ներդրումային ծրագրերի հայտեր, ներկայումս ընթանում են այդծրագրերի ուսումնասիրության աշխատանքները: Ծրագրային առաջարկները հիմնականում վերաբերում են գյուղատնտեսական մթերքի վերամշակմանը, զբոսաշրջության զարգացմանը, հանքարդյունաբերությանը, վերականգնվող էներգիայի արտադրությանը, անասնապահությանը, մետաղագործությանը, մեքենատրակտորային կայանների ստեղծմանը, թեթեւ արդյունաբերության զարգացմանը:

                                                                                                                   11.08.2017
                                                                                                                       mtad.am


Հ.Գ. Սյունիքի մարզը չենք տեսնում ֆինանսավորված ծրագրերի ցանկում: Հույս ունենք, որ շուտով կֆինանսավորվեն Սյունիքից ներկայացված ծրագրերը եւս, մանավանդ որ վարչապետ Կարեն Կարապետյանը սյունիքյան երկրորդ այցի ժամանակ խոստացել էր Սյունիքում 2017 թվականին կատարել 55 մլն դոլարի ներդրում, իսկ մինչեւ տարեվերջ մնացել է չորս ամիս:

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40