Ֆրանսիական հումանիտար բեռներն արդեն Կոռնիձորում են, պատվիրակությունը՝ նույնպես

30.08.2023 14:01
899

Փարիզի և ֆրանսիական մի շարք խոշոր քաղաքների իշխանությունների ուղարկած հումանիտար բեռն արդեն Կոռնիձորում է։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 10 բեռնատարներն այսօր առավոտյան էին շարժվել դեպի Կոռնիձոր Երևանի Հանրապետության հրապարակից։

Շարասյունն ուղեկցում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Ֆրանսիական պատվիրակությունը նույնպես քիչ առաջ հասավ Կոռնիձոր։

Անն Իդալգոն այսօր ավելի վաղ թվիթերյան իր էջում ֆրանսիական պատվիրակության հետ Հայաստանից լուսանկար էր հրապարակել՝ ուղեկցելով հետևյալ գրառմամբ․ - «Հայաստանում ենք՝ Փարիզի և այլ տեղական իշխանությունների ընտրված պաշտոնյաների հետ: Ինը ամիս է՝ Արցախի 120 հազար հայերը, որոնցից 30 հազարը՝ երեխաներ, մեկուսացված են, մատնված սովի, զրկված ամեն ինչից: Հումանիտար այդ աղետին դեմ հանդիման մենք նրանց համար հրատապ օգնություն ենք տանում: Ժամանակը հաշվված է»:

Ֆրանսիական օգնությամբ առաջին բեռնատարները Կոռնիձորում են դեռևս օգոստոսի 9-ից, որտեղ հուլիսի 26-ից սպասում է նաև Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվող մոտ 400 տոննա հումանիտար օգնությունը․ Ադրբեջանը թույլ չի տալիս Լաչինի միջանցքով բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ, հայտնում է azatutyun.am-ը։

 

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21