Ֆրանսիական քաղաքները հերթով չեղարկում են Արցախի բնակավայրերի հետ բարեկամության հուշագրերը

13.06.2019 14:05
1205

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել։

«Մինչ մենք մսխում ենք մեր պետական միտքը դատարաններում և մինչ համառորեն հորինում ենք հակամարտություն Արցախի հետ, մեր շուրջը տեղի են ունենում պատմական իրադարձություններ, որոնք մեր օրակարգից դուրս են, և մենք ձև ենք անում, թե դա մեզ չի վերաբերում:

Երեկ Վրաստանը պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական համագործակցության ընդլայնման մասին և միանալու է այս տարի պլանավորված թուրք-ադրբեջանական զորավարժություններին:

Ադրբեջանի Գաբալա քաղաքում կայացած` երեք պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ արձանագրվել է, որ ռազմական ոլորտում եռակողմ համագործակցության մեխանիզմը նպաստում է տարածաշրջանում կայունության և անվտանգության մեծացմանը:

Ըստ էության, երեկ հայտարարվել է տարածաշրջանում նոր ռազմական ձևաչափի մասին: Մենք չկարողացանք կանխել, մենք զբաղված ենք այլ կարևոր գործերով:

Այս հարցը մեր լրահոսում չկա, քաղաքական քննարկումներում չկա, Ազգային Ժողովում չկա, պաշտոնական Երևանի արձագանք չկա, ընդդիմության ահազանգ չկա: Հայտնի չէ` մենք այս թեմայով Ռուսաստանի հետ ունեցե՞լ ենք քննարկումներ, կոնսուլտացիաներ: Մենք հաշվո՞ւմ ենք ռիսկերը, մենք հաշվո՞ւմ ենք թուրք-ադրբեջանա-վրացական խորացող ռազմական համագործակցության հաջորդ քայլերը: Կա խոր կասկած, որ սա միայն սկիզբն է և ունենալու է շարունակություն: Որո՞նք են մեր հակաքայլերը:

Մենք չենք կարող անտեսել նոր իրողությունը, նոր մարտահրավերը: Տարածաշրջանում իրողությունները սկսել են արագ փոփոխվել: Որքանո՞վ ենք մենք դրանց պատրաստ:

Ակնհայտ է, որ մեզ պարտադրվող դատական ճահիճը, ապրիլյանի հանձնաժողովի ստեղծումը, հաղթած հրամանատարների հանդեպ հետապնդումները, Արցախի գեներալների հանդեպ ճնշումները, ընդհանրապես Արցախի հանդեպ խրախուսվող սառնությունը էապես թուլացնում են մեր դիրքերը:

Զուգահեռ՝ բավականին վտանգավոր և անհասկանալի պրոցես է ընթանում համանախագահ երկիր Ֆրանսիայում: Ֆրանսիական դատարանները մեկը մյուսի ետևից կայացնում են վճիռներ՝ չեղարկելով Ֆրանսիայի տարբեր քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված՝ բարեկամության մասին հուշագրերը: Ակնհայտ է, որ սա լավ կազմակերպված, հեռանկարային վտանգներ պարունակող արշավ է: Հայաստանում ո՞վ է այս հարցով զբաղվում՝ իրավական էլիտան, դիվանագիտական էլիտան, ո՞վ: Եվ տեղյա՞կ է արդյոք որևէ մեկը այդ գործընթացից: Հաշվարկե՞լ է որևէ մեկը, որ սա կարող է նախադեպային դառնալ ԵՄ այլ երկրների համար, և ստանանք շրջափակման նոր մակարդակ:

Հայաստանի ներքին մթնոլորտը, որը օր օրի ավելի անտանելի է դառնում՝ էապես թուլացնում է մեր դիրքերը: Մենք խաբում ենք մեզ, եթե կարծում ենք, որ այսօրվա լայվերի ու լոզունգների ռեժիմով կարողանալու ենք հակակշռել հին և նոր մարտահրավերներին: Պարզապես օրվա հրամայական է՝ սկսել աշխատելը: Միայն աշխատող Հայաստանը կարող է դիմակայել և գտնել զարգացման ռեսուրսներ: Իսկ աշխատանքի համար նախապայման  է ագրեսիայի, ներքին սուր կոնֆլիկտների բացառումը, մի քանի կարևոր թեմաների շուրջ տեսակետների վերանայումը»,– ասվում է հայտարարությունում:

live24.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40