Ֆրանսիայի նախագահ Մակրոնն անսպասելի քայլ է արել. հրաժարական տված Լըկորնյուն վերանշանակվել է այդ պաշտոնում

11.10.2025 13:16
470

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարական տված Սեբաստիան Լըկորնյուին վերանշանակել է վարչապետի պաշտոնում՝ վերջ դնելով երկրում խորացող քաղաքական փակուղու լուծմանն ուղղված շահարկումներին և լարված բանակցություններին, որոնք տևել են մի քանի օր։

Ըստ Euronews-ի, հայտարարությունն արվել է Ֆրանսիայի հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ վերջնական խորհրդակցություններից հետո։ Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Ելիսեյան պալատում այդ հանդիպումը «պետք է լիներ կոլեկտիվ պատասխանատվության պահ»։

Այս նշանակումը, ըստ աղբյուրի, վճռորոշ պահ է Մակրոնի նախագահության ընթացքում, որը կտևի մինչև 2027 թվականը, քանի որ Լըկորնյուի անսպասելի հեռանալը հանգեցրել է ընդդիմության կողմից Մակրոնի հրաժարականը կրկին պահանջելու կոչերին կամ նոր արտահերթ ընտրություն անցկացնելու հայտարարություններին:

Վերանշանակված վարչապետը պետք է մինչև հոկտեմբերի 13-ը ներկայացնի բյուջեի նախագիծը։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն կառավարության նոր կազմը հայտարարելուց ընդամենը մի քանի ժամ անց հրաժարական էր տվել: Նա քննադատել էր կուսակցություններին՝ փոխզիջումների գնալուն պատրաստակամ չլինելու համար: Վարչապետի անսպասելի և աննախադեպ հրաժարականն ավելի էր խորացրել Ֆրանսիայում տիրող քաղաքական ճգնաժամը: Նոր կառավարության կազմը դժգոհություն էր առաջացրել ինչպես ընդդիմադիրների, այնպես էլ համախոհների շրջանում:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34