Հրաժարական է տվել մեր լավագույն համայնքապետերից մեկը՝ Գորայքի համայնքապետ Առուստամ Առուստամյանը

03.03.2019 17:10
2213

Գորայք, Ծղուկ, Սառնակունք եւ Սպանդարյան գյուղերը միավորող Գորայք համայնքում հունվար ամսից անհանգիստ վիճակ է:

Ավագանու վեց անդամից երկուսը համաձայն չեն համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանի գործունեության կերպին եւ նրան բազում մեղքեր են վերագրում:

«Սյունյաց երկիրը» իրավիճակին ծանոթանալու նպատակով, հարցախույզի միջոցով, փորձեց ճշտել՝ արդյո՞ք համայնքի բնակիչները համամիտ են ավագանու փոքրամասնության դիրքորոշմանը եւ Առուստամ Առուստամյանի գործունեությանը տրվող գնահատականին:

Ինչպես եւ սպասվում էր՝ հարցվածների մեծագույն մասը բարձր գնահատեց Առուստամ Առուստամյանի գործունեությունը խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում՝ նշելով բազմաթիվ ծրագրեր, որոնք կյանքի են կոչվել նրա նախաձեռնությամբ (յուրաքանչյուր գյուղում՝ տարեկան 40 մլն դրամի չափով):

Առուստամ Առուստամյանն ավելի վաղ ղեկավարել է Գորայքի գյուղական խորհուրդը (1991-ից), այնուհետեւ՝ 2005-ից՝ Գորայքի տեղական ինքնակառավարման մարմինը:

Հանրապետության բացառիկ գյուղական համայնքներից է Գորայքը, որ համայնքի տարեկան սեփական եկամուտները հասցվել են 140 մլն դրամի:

Ընթացիկ տարում համայնքի վարչական բյուջեն 180 մլն դրամ է, ֆոնդային բյուջեն՝ 140 մլն:

Համայնքի հարցված բնակիչների մեծագույն մասը վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների հիմքում ինչ-որ մարդկանց անձնական խնդիրներ է տեսնում, ինչ-որ մարդկանց չբավարարված ամբիցիաներ: Ասել է թե՝ Գորայքում վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները համայնքային խնդիրների հետ որեւէ աղերս չունեն:

Տեղի ունեցած ընդվզումը, որոշ բնակիչների դիտարկմամբ, ուղղորդվում էր դրսից:

Ինչեւէ, մոտ երկու ամիս հարատեւող հանրային լարվածությունն օրեր առաջ  համայնքում հասավ գագաթնակետին:

Նախ՝ ինչ-որ մարդիկ ստորագրահավաք կազմակերպեցին՝ ընդդեմ համայնքապետի, թեեւ փաստաթուղթ կոչվածն այնքան անփույթ էր լրացվել-գրվել, որ մարզպետարանում անգամ նշանակություն չտվեցին:

Այնուհետեւ՝ երկու-երեք տասնյակ մարդկանց մասնակցությամբ կազմակերպվեց ցույց՝ պահանջելով համայնքապետի հրաժարականը:

Մարտի 1-ի կեսօրին էլ մոտ մեկ ժամ տեւողությամբ նույն մարդիկ փակեցին Գորիս-Երեւան ավտոմայրուղին՝ դարձյալ պահանջելով համայնքապետի հրաժարականը:

Նույն օրը տեղի ունեցավ խոշորացված համայնքի ավագանու նիստ՝ ավագանու վեց անդամից չորսի մասնակցությամբ:

Նիստի ընթացքում էլ համայնքապետն ու ավագանին փոխհամաձայնության եկան. միաժամանակ հրաժարական են տալիս ե՛ւ համայնքապետը, ե՛ւ ավագանին:

Առուստամ Առուստամյանը մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց՝ «Ես համաձայն չեմ այն մեղադրանքներին, որոնք փորձում են վերագրել ինձ: Նրանց պահանջների եւ դիտարկումների հիմքում բացառապես անձնական հարցեր են»:

Իսկ ինչո՞ւ հրաժարական տվեցիք, ինչո՞ւ ընկրկեցիք. Առուստամ Առուստամյանն ի պատասխան այդ հարցի ասաց՝ « Կարող էի եւ հրաժարական չտալ, եւ ոչ ոք չէր կարող ինձ ստիպել, մանավանդ որ ընդդիմադիրներն ավագանու կազմում մեծամասնություն չէին կազմում, մանավանդ որ համայնքի ընտրողների մեծամասնության վստահությամբ ընտրված ղեկավար էի: Բայց տվյալ իրավիճակում ինձ մտահոգում էր ոչ թե իմ անձնական կարգավիճակը կամ ուժերի հարաբերակցությունը, ոչ թե հաղթելու կամ պարտվելու  հնարավորություններս, այլեւ համայնքի կացությունը, հանրային համերաշխությունն ու անդորրը: Ինձ  համար համայնքի շահը բարձր է ամեն ինչից: Եվ ես առաջնորդվեցի հենց այդ շահով: Ու իմ սրտի վրայից մի ծանր քար ընկավ կարծես, երբ հրաժարականի որոշում ընդունեցի»:

1991 թվականից Գորայք գյուղը ղեկավարած, ամբողջ մարզում մեծ հարգանք եւ հեղինակություն վայելող Առուստամ Առուստամյանը, այդուհանդերձ, մտադիր չէ պասիվ հայեցողի դիրք ընդունել եւ անխառն մնալ իրադարձությունների հետագա զարգացմանը:

Ամենայն հավանականությամբ 2019 թ. հունիսին խոշորացված այդ համայնքում տեղի կունենան ե՛ւ համայնքապետի, ե՛ւ ավագանու արտահերթ ընտրություններ:

- Առայժմ չեմ որոշել՝ կառաջադրե՞մ թեկնածությունս, թե՞ ոչ, մի հարցում  հաստատ  համոզմունք ունեմ՝ տարիների մեր կատարածը, մեր ծրագրերը տարերքին չենք մատնի, բնակչության մեծամասնության հույսերն ու սպասելիքները չենք անտեսի, եւ եթե ոչ ինքս, ապա իմ գաղափարակիցներից մեկ ուրիշը՝ ավելի երիտասարդ, անպայման կառաջադրենք համայնքապետի թեկնածու,- ասաց Առուստամ Առուստամյանը:

Մինչեւ ընտրություններ Գորայքը կղեկավարի համայնքապետի պաշտոնակատարը, ով դեռեւս չի նշանակվել:

Մինչ այդ օդից կախված է մնում գլխավոր հարցը՝ ո՞ւմ էր ձեռնտու Գորայքում իրավիճակի նման լարումը, համայնքապետի հրաժարականը, մանավանդ որ տարիների ընթացքում Առուստամ Առուստամյանը  կոնկրետ գործերով  ապացուցել է, որ համայնքի արժանավոր ղեկավար է, բարոյական ու մարդկային բարձր հատկանիշներով օժտված անձնավորություն:

Հ.Գ.

Համայնքի բնակիչներն  ուշագրավ մի դիտարկում էլ արեցին:

Հատկապես վերջին երկու-երեք տարում Սյունիքի մարզում տեղի են ունենում մարդկային երեւակայության մեջ չտեղավորվող արտառոց երեւույթներ, իսկ հանրապետության թիվ 1 հեռուստաալիքը՝ Հ1-ը չի անդրադառնում դրանցից որեւէ մեկին: Իսկ ահա Գորայքում մի քանի հոգու ընդվզումը վերջին օրերին դարձել էր թիվ 1 լրատվամիջոցի լրահոսի գլխավոր նյութերից մեկը:

 

 

«Սյունյաց երկիր»

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35