Ֆրանսիայի նախագահը Ալիևի հետ զրույցում վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը

28.09.2022 00:29
1076

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, ինչի ընթացքում Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է  Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը: Ըստ աբյուրի՝ այս զրույցը հաջորդել է սեպտեմբերի 26-ին Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը և տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

«Ֆրանսիայի նախագահը կրկնել է ադրբեջանցի գործընկերոջն ուղղված իր կոչը՝ վերադառնալ հրադադարին և ուժերը պահել իրենց սկզբնական դիրքերում։ Վերջին օրերի բախումների հետևանքով կան բազմաթիվ  զոհեր։ Նա նաև հիշեցրել է իր պահանջը՝ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- նշված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:

Մակրոնը նաև տեղեկացրել է Ալիևին ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ չլուծված հարցերի շուրջ բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին։ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է այդ բանակցություններին նպաստելու Ֆրանսիայի պատրաստակամությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ամերիկացի գործիչները անդրադարձել են Հայոց Եկեղեցու հոգեփրկչական և ազգապահպան առաքելությանը

29.09.2026 23:52

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին

29.09.2026 19:05

ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին բառացիորեն կոչ է անում «վերջ դնել ընդդիմության նկատմամբ ընտրովի քրեական հետապնդումներին․ Ռոբերտ Ամստերդամ

29.09.2026 16:50

Կարմիր գիրքը սպասում է թարմացման. Հայաստանում սկսել են կենդանական աշխարհի նոր գնահատման աշխատանքները

29.09.2026 15:24

ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան

29.09.2026 15:13

Բրիտանացի պատգամավորը ԵԽԽՎ-ին կոչ է արել պաշտպանել Հայ Առաքելական եկեղեցին

29.09.2026 15:04

Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին

29.09.2026 14:53

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը ժամանել է Երևան

29.09.2026 14:14

Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ–ում. ո՞րն է պատճառը

29.09.2026 12:55

«Մենք ինքներս բոլորին կճնշենք»․ Պուտինը՝ «Ռոսատոմի» ղեկավար Լիխաչովի հետ հանդիպման ժամանակ

29.09.2026 12:53

2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

29.09.2026 12:10

Գիրք, որ ճանաչել է տալիս հայրենիքը

29.09.2026 11:51