Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

20.10.2026 10:58
278

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում՝ Հայ կաթողիկե Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում, տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական խաչքար։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Քաջարանի համայնքապետարանը։

Նշվում է, որ այս նշանակալի իրադարձությունը ևս մեկ կարևոր քայլ է Քաջարան–Սեն Շամոն քույր քաղաքների բարեկամական հարաբերությունների ամրապնդման, հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության պահպանման և միջազգային հանրությանը ներկայացնելու ճանապարհին։

Խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Սեն Շամոնի քաղաքապետ Ակսել Դյուգուան, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, տեղի հայ համայնքի անդամներ և հյուրեր։

Եկեղեցական հատուկ արարողակարգից հետո խաչքարն օծվել է Ֆրանսիայի հայ կաթողիկե առաջնորդ, եպիսկոպոս Եղյա Եղեայանի ձեռամբ՝ Տեր Ռաֆայել քահանա Շեֆիքյանի օրհնությամբ։ Օրվա ընթացքում մատուցվել է նաև Սուրբ պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների։

Հանդիսավոր միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Մանվել Փարամազյանն ու Սեն Շամոնի քաղաքապետ Ակսել Դյուգուան՝ ընդգծելով երկու համայնքների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների, փոխադարձ համագործակցության և պատմական հիշողության պահպանման կարևորությունը։

Միջոցառումն առանձնահատուկ նշանակություն է ունեցել նաև Քաջարանի համայնքապետի համար։  Հայկական հոգևոր ու մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նախաձեռնության և ունեցած ավանդի համար Մանվել Փարամազյանը եպիսկոպոս Եղյա Եղեայանի կողմից պարգևատրվել է հայ նահատակ Իգնատիոս Մալոյանի անվան մեդալով, իսկ Տեր Ռաֆայել Շեֆիքյանի կողմից՝ Սեն Շամոնի Հայ կաթողիկե եկեղեցու Սուրբ Գրիգոր Նարեկացի մեդալով։

«Հայկական խաչքարի տեղադրումը խորհրդանշական իրադարձություն է ոչ միայն Ֆրանսիայի հայ համայնքի, այլև ողջ հայության համար։ Այն հայ ժողովրդի պատմական հիշողության, քրիստոնեական հավատքի, ազգային ինքնության և սերունդների միջև անխզելի կապի յուրօրինակ արտահայտությունն է։ Այսուհետ Սեն Շամոնի հայկական խաչքարը կկանգնի որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման, հայ ժողովրդի տոկունության և հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության մնայուն խորհրդանիշ»,-ասել է Մանվել Փարամազյանը

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40