Ֆրանսիայի Սենտ–Էտիեն քաղաքի հետ համագործակցության մեկնարկը տրված է

01.03.2023 22:22
2393

Փետրվարի 28–ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ համայնքի ղեկավարը կարևորել է հայ–ֆրանսիական հարաբերությունները՝ հատկապես ներկա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Գևորգ Փարսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի կողմից հետևողականորեն ներդրվող ջանքերը և շարունակական աջակցությունը Հայաստանին, և իր խոսքում արձանագրել, որ ֆրանսիայի ժողովուրդը իրապես հայ ժողովրդի հուսալի բարեկամն է։ Այս համատեքստում համայնքի ղեկավարը կարևորել է նաև երկկողմ հարաբերությունների խորացումն ու զարգացումը՝ անդրադառնալով Ֆրանսիայի Հանրապետության հետ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Կապան քաղաքի և Ֆրանսիայի Հանրապետության ՕՌԱ շրջանի Սենտ-Էտիեն քաղաքի հետ քույր քաղաքների համագործակցություն ստեղծելու առաջարկին։

Գիյոմ Նարժոլեն վերահաստատելով փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունն ու փոխադարձ ցանկությունը` համայնքի ղեկավարին է փոխանցել Սենտ-Էտիեն քաղաքի քաղաքապետ Գաել Պերդրիոյի նամակը, որտեղ հստակ նշված էր, որ 2022 թվականի նոյեմբերի 28–ին քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել քույր քաղաքներ դառնալու համայնքի ղեկավարի առաջարկությանը, ինչպես նաև նախանշել համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավոր բնագավառները։

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև երկու քաղաքների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները, ձեռք բերել պայմանավորվածություն՝ առաջիկայում տեսակապի ձևաչափով եռակողմ հանդիպում կազմակերպելու, որի ընթացքում առարկայական կքննարկվեն փոխգործակցության հարցերը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40