Ֆրանսիայում 178 թեկնածու կհանի թեկնածությունը՝ աջերին խանգարելու համար. Le Monde

02.07.2024 17:14
734

Ձախակողմյան «Նոր Ժողովրդական Ճակատի» և «Միասին հանուն Հանրապետության» նախագահական կոալիցիայի թեկնածուները կհրաժարվեն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկրորդ փուլին մասնակցությունից, որպեսզի խանգարեն աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությանը՝ ստանալու մանդատների բացարձակ մեծամասնությունը: Այս մասին հաղորդել է Le Monde թերթը։

Թերթի տվյալներով՝ նախընտրական արշավում իրենց տեղը զիջել համաձայնվել են ձախերի 122 ներկայացուցիչներ, նախագահական կոալիցիայի 55 թեկնածուներ և 1 քաղաքական գործիչ «Հանրապետականներ» լիբերալ ​​կուսակցությունից։

Միամանդատ ընտրատարածքների մեծ մասում երկրորդ փուլ են անցել երեք հիմնական դաշինքների թեկնածուները: Ըստ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մտահղացման՝ պայքարից պետք է դուրս գան այն քաղաքական գործիչները, որոնք ունեն «Ազգային միավորման» թեկնածուին հաղթելու ամենաքիչ շանսերը։

Հունիսի 30-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով «Ազգային միավորում» կուսակցությունն առաջ է անցել ձայների 33 տոկոսով։ «Նոր ժողովրդական ճակատն» ստացել է 28 տոկոս, մինչդեռ «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան՝ 20 տոկոս։ Վճռորոշ կդառնա երկրորդ փուլը, որը տեղի կունենա հուլիսի 7-ին։

Ազգային ժողովն ունի 577 պատգամավոր։ Այս կամ այն կուսակցության բացարձակ մեծամասնության հասնելու համար անհրաժեշտ է ստանալ 289 մանդատ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40