«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» ֆիլմի կանգառը Քաջարանում

17.08.2022 10:12
1165

Չնայած արդեն 29 տարի մեզ հետ չէ համազգային սեր ու գնահատանք վայելող մեծ Արտիստը՝ Մհեր Մկրտչյանը, սակայն նրա տաղանդն ու հիշատակը շարունակում են միավորել տարբեր ժողովուրդներին, որոնց մշակույթին ու կինոյին անմիջական առնչություն է ունեցել սիրված դերասանը: Քաջարանի մշակույթի պալատի և ֆիլմի ստեղծագործական կազմի նախաձեռնությամբ օգոստոսի 11-ին «Քաջարան» կինոթատրոնում տեղի ունեցավ «Մհեր Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Մինչև ցուցադրությունը նախասրահում տեղի ունեցավ Արտիստի արխիվային լուսանկարների հավաքածուի ցուցահանդեսը, որն ուղեկցվում էր համերգային ծրագրով:

???? Ֆիլմը ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի հիմնադիր Ռանանջայ Անանդի, «Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատի» հիմնադիր և ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Բեժիտաշվիլիի և ռեժիսոր Օթար Միքելաձեի ջանքերով: Միջոցառումն իրականացվեց ԶՊՄ-ի, Քաջարանի մշակույթի պալատի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Միջոցառման հյուրերն էին ֆիլմի ստեղծագործական թիմը՝ Դավիթ Բեժիտաշվիլին և Օթար Միքելաձեն , «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի հիմնադիրն ու անդամները, Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը, Մհեր Մկրտչյանի թանգարանի աշխատակից՝ Ալեքսանդր Այվազյանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչները:

???? Ֆիլմը, որը սիրո անկեղծ խոստովանություն է մեծ Արտիստի հիշատակին, դահլիճն ընդունեց խանդավառ ոգևորությամբ ու մեծ ջերմությամբ, մեկ անգամ ևս վերահաստատելով, որ մշակույթը ջնջում է ազգերին տարանջատող բոլոր սահմանները և սիրելի դերասանն այսօր էլ շարունակում է ամրապնդել հայ, հնդիկ և վրացի ժողովուրդների բարեկամությունը:

Ֆիլմի ցուցադրությունն իրականացավ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աջակցությամբ։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12