Այս ամենում պետք է նաև քաղաքական բաղադրիչ փնտրել. ինչու թանկացավ ռուսական գազը սահմանին

08.01.2019 11:25
1009

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։– Պարոն Բոստանջյան, տարեվերջին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանին ռուսական գազը կթանկանա, բայց սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու։ Մասնագետներն այստեղ որոշակի ռիսկեր են տեսնում։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք խնդրի վերաբերյալ։

– Պարոն Բոստանջյան, տարեվերջին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանին ռուսական գազը կթանկանա, բայց սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու։ Մասնագետներն այստեղ որոշակի ռիսկեր են տեսնում։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք խնդրի վերաբերյալ։

– Ակնհայտորեն ռիսկեր կան։ Բոլոր դեպքերում այս ամենում պետք է նաև քաղաքական բաղադրիչ փնտրել։ Մենք օգտվում ենք ռուսական գազից՝ այս պահին այլընտրանք չունենալով, իսկ ռուսական իշխանություններն էլ կարծեք թե այդքան գոհ չեն մեզ մոտ տեղի ունեցող փոփոխություններից։ Եվ այս պարագայում հնարավոր է գազի գնի վերանայում։ Իհարկե, առաջին պահին շեշտադրվեց 165-ը։ Սա, որքան հասկացանք, պայմանավորված էր Կարեն Կարապետյանի մուտքով, որովհետև մենք արդեն իսկ ունեինք, այսպես կոչված, 165 դոլար 1 խմ գազի դիմաց, որը իջավ՝ սահմանելով 1 խմ-ի համար 150 դոլար, հիմա նորից վերականգնվեց, իսկ դա չի վերականգնվել հավերժ։ Այն, ինչպես իշխանությունն է ասում, տեսանելի հեռանկարում, իսկ տեսանելի հեռանկարը այս իրավիճակում կարող է լինել երկու կամ երեք ամիսը, լավագույն դեպքում՝ վեց ամիսը։ Եվ սրա վերաբերյալ բանակցություններ դժվար ընթանան, որ ռուսական կողմը հակված լինի գազի վաճառքի գինը բարձրացնելու՝ պայմանավորված քաղաքական գործոնով։ Այս պարագայում, իհարկե, մեր բնակչության համար ռիսկեր ծագում են այն առումով, որ ըստ էության մենք չունենք տեսանելի հեռանկարում եկամուտների բարձրացման հնարավորություն, որի պարագայում առանց այդ էլ ոչ այդքան ցանկալի վիճակում գտնվող բնակչությունը, հատկապես խոցելի խավը, տվյալ պարագայում պետք է որ առնչվի մեծ դժվարությունների հետ՝ կապված սակագնի բարձրացման հետ։

– 15 դոլար տարբերությունը չի փոխհատուցվի սուբսիդավորման հաշվին, այլ կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիայի» ծախսերը կրճատելու և ընկերության արդյունավետությունը բարձրացնելու հաշվին։ Որքանո՞վ է հնարավոր առանց սուբսիդավորման այս հարցը լուծել։

– Եթե սուբսիդավորումը այդքան հեշտ բան է և հնարավոր է, այդ ինչո՞ւ զանազան կտրվածքներով և առիթներով չի արվում։ Այսինքն՝ այնպիսի թյուր պատկերացում է ստեղծվում, որ սուբսիդավորման համար անսահման հնարավորություններ կան, և եթե  հանկարծակի պետք լինի, կսուբսիդավորենք։ Սուբսիդավորումը ոչ այլ ինչ է, քան նորից հասարակության միջոցները՝ հարկերի ձևով։ Սուբսիդավորումը նշանակում է, որ որտեղից հայթայթելուց լինես այդ գումարները, այդտեղ մեկ այլ՝ շատ ավելի կարևոր ծրագիր չես իրականացնելու։ Իսկ մեր առջև ծառացած խնդիրներն այնքան բարդ են և այնքան շատ, որ տվյալ պարագայում մենք ունենք սոցիալական բնույթի բազմաթիվ խնդիրների լուծման անհրաժեշտություն։

– Տեսակետ կա, որ պետք չէ սպասել մինչև Պուտինը գազի գնի վերաբերյալ որոշում կայացնի, այլ պետք է բոլոր ներգրավվածներին մեղադրանք ներկայացնել, նաև «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի համար, և 5 տարով գազի գինը սառեցնելու դիմաց «Գազպրոմին» 30 տարվա մենաշնորհ ու շահերի երաշխիք տված պայմանագրի առնչությամբ պետք է հարցաքննության կանչել նախկին իշխանություններին՝ Սերժ և Տիգրան Սարգսյաններին, էներգետիկայի նախարարին և մյուսներին։ Ճիշտ չէ՞ր լինի այսպիսի մոտեցումը։

– Ընդհանրապես ես այս հետապնդում մոտեցումը ճիշտ ճանապարհ չեմ համարում։ Աշխարհի պատմությունը ուսումնասիրելիս կտեսնեք, որ չկա նման բան, որ հետապնդմամբ հասնում են հաջողության։ Հետապնդումը հետապնդում է մեկ նպատակ՝ իշխանությունը պահպանել ցանկացած ձևով։ Նշեցիք նաև էներգետիկայի նախկին նախարարին, իսկ էներգետիկայի նախկին նախարարներից մեկն էլ մահացել է, այդ դեպքում ի՞նչ պետք է անենք։ Այսինքն՝ թե՛ տեսականորեն, թե՛ գործնականորեն նման մոտեցումը երբևէ խնդրի լուծման ճանապարհ չի։

– Շատերը կարևորում են տնտեսական հեղափոխությունը, նշում, որ եթե հեղափոխությունը չուղեկցվի ինստիտուցիոնալ բարեփոխումներով, կձախողվի, և հատկապես  Հարկային օրենսգիրքը պետք է փոփոխության ենթարկվի, պետք է շունչ քաշելու հնարավորություն ունենա մանր և միջին բիզնեսը։

– Եվ պետք է նստել և աշխատել։ Երբ վարչապետն ասաց, որ 350.000 մարդ  պահում է 800.000-ի, հասարակության մեջ դժգոհության ալիք բարձրացավ, բայց դա իրականություն է։ Եվ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը հակված չէ ռացիոնալ աշխատելու։ Գիտեմ, որ այս խոսքերի համար ինձ կքարկոծեն, բայց մենք ուզում ենք, թե չենք ուզում, բարձր մակարդակ ունենք, թե ցածր մակարդակ ունենք, մարդ արարածը բնականորեն կոչված է սպառման, իսկ սպառման համար դու պետք է ստեղծես, իսկ եթե ստեղծողների տեսակարար կշիռը չափից դուրս փոքր է, ինչպե՞ս պետք է սպառում տեղի ունենա։ Եվ իսկապես, պետք է տեղի ունենա տնտեսական հեղափոխություն, իսկ տնտեսական հեղափոխությունը միայն այս  բառակապակցությունից չի բաղկացած։ Սա շատ բարդ գործընթաց է, և մենք պետք է մեր արտադրողականությունը, ռացիոնալ գործունեությունը, բարիքների ստեղծման խնդիրը լուծենք։ Փոքր և միջին բիզնեսի զարգացման համար, որը բնորոշ է ոչ մեծ երկրներին, ինչպիսին Հայաստանն է, անհրաժեշտ է պայմանների ապահովում։ Բացի այդ, թեթև արդյունաբերության խթանում, որովհետև Հայաստանը իրեն դրսևորել է թեթև արդյունաբերության մեջ։ Տնտեսական հեղափոխությունը մեզ մոտ պետք է բերի փոքր և միջին բիզնեսի կտրուկ զարգացման, մասնավորապես և հատկապես՝ թեթև արդյունաբերության։ Գոնե այն ապրանքների կտրվածքով, որ ապրանքները մենք սպառում ենք, գոնե պետք է ստեղծվեն ներմուծմանը փոխարինող արտադրություններ։

1in.am

 

 

 

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46