Գագիկ Ծառուկյանը ռեյտինգային թեկնածուների հետ կապված որոշում ունի. Նաիրա Զոհրաբյանը ճամպրուկներն է հավաքում

09.11.2018 15:23
1246

Գագիկ Ծառուկյանն արդեն որոշել է, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ովքեր են առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով:

Այսպիսով. Factor.am-ին հայտնի դարձավ, որ թիվ 1 ընտրատարածքից՝ Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններից առաջադրվելու է պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Թիվ 4 ընտրատարածքում՝ Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններում առաջադրվելու են Վահե Էնֆիաջյանն ու Միքայել Մելքումյանը:

Թիվ 2 ընտրատարածքում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում առաջադրվելու է Տիգրան Ուրիխանյանը:

Լոռու մարզում առաջադրվելու է պատգամավոր Վանիկ Ասատրյանը:

Factor.am-ն արդեն գրել է, որ Շիրակի մարզում էլ ԲՀԿ-ն ներկայացնելու են Վարդևան Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը:

Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, որը թիվ 12 ընտրատարածքն է, առաջադրվելու են Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը: Զոհրաբյանն աշխատելու է Սյունիքում, իսկ Բագրատյանը՝ Վայոց ձորում:

Factor.am-ը տեղեկացավ, որ Նաիրա Զոհրաբյանն արդեն ճամպրուկներն է հավաքում, որպեսզի մեկնի Սյունիքի մարզ: Նա քարոզարշավի ընթացքում այնտեղ է բնակվելու:

Արմավիրի մարզում էլ ԲՀԿ-ի հույսը Արայիկ Աղաբաբյանն է:

ԲՀԿ ցուցակում թարմ դեմքեր լինելու են Երևանի ավագանու անդամ Արման Աբովյանը, տրանսպորտի նախարար Արմեն Արզումյանը և Lurer.com-ի խմբագիր Արման Վարդանյանը: Նրանց առաջադրվելու տարածքները դեռ պարզ չեն:

Այս որոշումը Գագիկ Ծառուկյանը միայնակ է կայացրել և տեղեկացրել կուսակիցներին: Ծառուկյանը փեսաների և ԲՀԿ-ի գործարարների հետ կապված այս պահի դրությամբ դեռ կայացած որոշում չունի: Առավել հավանական է, որ Ծառուկյանի փեսաները՝ Դավիթ Մանուկյանն ու նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը ռեյտինգային ընտտրակարգով առաջադրվեն Կոտայքի մարզում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը հայտնել էր, որ ռեյտինգային կարգով չի առաջադրվելու: ԲՀԿ-ական մեր զրուցակցի փոխանցմամբ՝ կուսակցությունը ընտրություններին կմասնակցի «Բարգավաճ Հայաստան» անունով, դաշինք չի կազմի:

Հայկ Վարդանյան 


factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40