«Գանձասար- Կապանը» պարտությամբ սկսեց որակավորման փուլը, իսկ աշխարհը նոր չեմպիոն չունեցավ

16.07.2018 15:05
1237

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Կապանի «Գանձասարը» հյուրընկալվեց լեհական «Լեխ»-ին եւ պարտություն կրեց: Մրցակիցն արդեն 15-րդ րոպեին հաղթում էր երկու գնդակի առավելությամբ եւ մինչեւ խաղավարտ պահպանեց հաղթական հաշիվը: Միայն խաղի վերջում «Գանձասարը» գոլային պահ ունեցավ, բայց Գեղամ Հարությունյանը մոտ տարածությունից  հարվածեց դարպասապահի ուղղությամբ: Պատասխան խաղում «Գանձասար-Կապանը» լեհական թիմի հետ խաղալու է հուլիսի 19-ին Երեւանում: Կկարողանա՞ կապանյան թիմը հաղթահարել երկու գնդակի տարբերությունը, ցույց կտա ժամանակը: Չի կարելի ասել, որ «Գանձասարը» անհուսալի վիճակում է հայտնվել, բայց հակառակորդն էլ հեշտերից չէ:

Ի դեպ, հայաստանյան երկու թիմեր եւս ձախողել են առաջին հանդիպումները: Չեմպիոնների լիգայի առաջին փուլի շրջանակում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտություն կրեց շոտլանդական «Սելթիկից», իսկ եվրալիգայի որակավորման առաջին փուլում դարձյալ սեփական հարկի տակ Երեւանի «Բանանցը» 1:2 հաշվով զիջեց բոսնիական «Սարաեւոյին»: Միայն Երեւանի «Փյունիկին» հաջողվեց հաղթանակ տոնել մակեդոնական «Վարդարի» նկատմամբ:Ֆուտբոլային աշխարհում վերջին մեկ ամսում ավելի կարեւոր իրադարձություններ տեղի ունեցավ, հուլիսի 15-ին ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Եզրափակիչն անցավ գրավիչ պայքարում, եւ ֆրանսիայի ընտրանին 4:2 հաշվով հաղթելով Խորվաթիային՝ 20 տարի անց դարձավ աշխարհի ֆուտբոլի կրկնակի գավաթակիր: Եթե հաղթեր Խորվաթիան, աշխարհը նոր չեմպիոն կունենար. բայց այդ երեկո ֆորտունան երես էր թեքել այդ հավաքականից: Այնուամենայնիվ, ավարտված աշխարհի առաձնությունից հետո մի հետաքրքրական փաստ արձանագրվեց. Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդիե Դեշամը դարձավ երրորդ մարդը երկրագնդում, ով ֆուտբոլի աշխարհի չեմպիոն է հռչակվում թե՛ որպես ֆուտբոլիստ եւ թե՛ որպես մարզիչ: Մինչ այդ նման բան հաջողվել էր Մարիո Զագալոյին (Բրազիլիա) եւ Ֆրանց Բեկենբաուերին (Գերմանիա):

Վահրամ Օրբելյան

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08