Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության արձագանքը Ադրբեջանի կողմից հայկական տեղանունների աղավաղման կապակցությամբ

27.12.2023 15:59
750

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հայկական տեղանունների աղավաղման կապակցությամբ։

«Ադրբեջանական էթնոֆոբիայի քարոզման կարևոր ուղղություններից մեկը հայկական տեղանունների աղավաղումն է։ Ադրբեջանական հասարակական-քաղաքական քարոզչամեքենան բոլոր խողովակներով լայնորեն խեղաթյուրում է ոչ միայն պատմությունը, այլև փորձում է խեղել հասարակական-ժողովրդական ընկալումները՝ հայկական և հայահունչ տեղանունների պարտադիր ադրբեջանականացմամբ։ 

Այս պայքարի թիրախում են առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հայկական տեղանունները։ Ադրբեջանը միջազգային մակարդակով փորձում է հասնել «Ստեփանակերտի» այլացմանը, որը պատմության գեթ մեկ ակնթարթ անգամ չի եղել ադրբեջանական՝ փորձելով զրկել և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ Ստեփանակերտը հայության և հայկականության հետ որևէ մերձաղերսից։ Սա էթնիկ զտմանը հաջորդող տրամաբանական զարգացում է, որը թեև մշտապես եղել, սակայն այսօր առավել առարկայական է դարձել, քանի որ Ստեփանակերտը դատարկվել է հայերից, ովքեր մշտապես եղել են քաղաքի բնակչության մեծամասնությունը։ 

Ադրբեջանը պետք է, որ հասկացած լիներ, որ անվանումների մակերեսային այլախեղումը երբեք չի կարող ստիպել այն մարդկանց, ովքեր օրգանապես կապված են տվյալ բնակավայրին, կորցնել իրենց մտակերտվածքային աղերսը։ 

Oրինակ Նախիջևանը, որտեղ այսօր որևէ հայ չի մնացել, շարունակում է ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային ընկալումներում բնութագրվել որպես հայկականության ցուցիչ, որովհետև միայն հազարամյա բնակությունն ու այդ բնակության արդյունքում ստեղծված ոգեղեն մշակույթը կարող է վկայել անցյալի իրողությունների մասին։ Սա հստակ գիտակցելով՝ Ադրբեջանը արդեն տասնամյակներ իրականացնում է մշակութային սպանդ՝ կտրելով պատմական հիշողության փոխանցման ամենավստահելի միջոցը։ Այս քաղաքականության զոհն են դարձել Հին Ջուղայի, Բաքվի Մոնտինոյի հայկական գերեզմանատները, հայկական եկեղեցիներն ու կոթողները։ 

Ադրբեջանի նման՝ համահարթեցնող ձգտումներն իրապես լուրջ վտանգներ են պարունակում։ Խաչքարի, եկեղեցու, տան, անտառի, աղբյուրի ոչնչացումից Ադրբեջանն անցել է նաև հիշողության ոչնչացմանը։ 

Ուստի մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը հետամուտ լինել այս զազրելի գործելակերպին և համարժեք պատասխան տալ՝ այսօր իսկ ապահովելով ապագայի անվտանգությունն ու մշակութային բազմազանության հնարավորությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12