«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն անդրադարձել է ԼՂ Հաթերք գյուղի գերեզմանատանը իրականացված ադրբեջանական վանդալիզմին

21.01.2024 18:17
725

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հաթերք գյուղի գերեզմանատանը իրականացված ադրբեջանական վանդալիզմին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված տեսագրությունից պարզ է դարձել, որ ադրբեջանցիները կրկին դիմել են վանդալիզմի հայկական հոգևոր-մշակութային արժեքների և ինքնութենական սիմվոլների նկատմամբ։ Այս անգամ թիրախավորվել է Հաթերք գյուղի գերեզմանատունը։ Ադրբեջանցիների կողմից շրջվել են շատ հուշաքարեր, գերեզմանաքարերն օգտագործվել են որպես պատվանդաններ աշխատանքային գործիքների համար։ Ադրբեջանցիների «զայրույթը հարուցել է» հատկապես պատերազմի ժամանակ գյուղի պաշտպանների եղբայրական հուշաքարը։

Սակայն գյուղի քաղաքացիական բնակչության պաշտպանության համար կյանքը նվիրաբերածների հուշակոթողը պղծելիս ադրբեջանցիները չե՞ն մտաբերում այն 19 խաղաղ բնակիչներին, ովքեր գազանաբար սպանվել են, երբ 1992-1993 թթ․ գյուղը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Այսօր կյանքի իրավունքի պաշտպանությունը զայրացնում է ադրբեջանցիներին։

«Գադրման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խիստ մտահոգված է ադրբեջանական վանդալիզմի շարունակման և անպատժելիության փաստից։ Անգամ վերջերս Կրոնական ազատության դիտարկման ցանկում ընգրկվելու հանգամանքը հետ չի պահում Ադրբեջանին շարունակելու իր հակահայկական ռասիստական էթնոցիդի քաղաքականությունը, որը դատապարվելի է միջազգային բազմաթիվ կոնվենցիաների և արձանագրությունների հիմքով, մասնավորապես՝ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության համաձայն՝ արգելվում է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը այն որակում է որպես միջազգային հանցագործություն։

Փաստորեն, Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումից և հայաթափումից հետո Ադրբեջանն անարգել շարունակում է իր հանցավոր գործունեությունը։ Ուստի, ի՞նչ է Ադրբեջանի պատմությունը, եթե ոչ մարդկության դեմ գործած հանցանքների մի կատարյալ հանրագումար՝ բռնի տեղահանումների, անօրինակ դաժանության ու քաղաքական երեսպաշտության շարունակական ուղեկցությամբ։

«Գադրման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը վերստին կոչ է անում միջազգային իրավարար և պատասխանատու կազմակերպություններին առարկայական քայլեր կատարել հայկական մշակութային ժառանգության անվտանգության ապահովման ուղղությամբ»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40