Գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով չեն հարկվի. փոխվարչապետ

28.03.2019 12:48
1105

Կառավարությունը Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից հանել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը: Այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Այս պահի դրությամբ Հարկային օրենսգրքի բարեփոխումների ցանկից գազավորված ըմպելիքների վերաբերյալ դրույթները հանվել են: Հետագա քննարկումների պարագայում կճշգրտենք: Կար նաև սկզբունքի խնդիրը: Եթե մենք դա դիտում ենք որպես առողջապահական խնդիր և փորձում ենք հարկել բարձր շաքարավազ պարունակող ըմպելիքները, հարց է առաջանում նաև այլ ապրանքների մասով, որոնք ևս բարձր շաքարավազ են պարունակում: Այս պահի դրությամբ դա հանված է օրինագծից»,-հայտնեց Ավինյանը:
 Հարցին, թե հնարավոր է արդյոք վերադառնան նախնական առաջարկված տարբերակին` ըմպելիքներն ըստ շաքարայնության հարկելուն, Ավինյանն ասաց, որ, ընդհանուր առմամբ, քննարկումները կշարունակվեն և բոլոր շահառու խմբերի հետ մանրամասն կուսումնասիրեն ու կհասկանան, թե ինչ լուծումներ կարող են գտնել: Այս փուլում այդ հարցի վերաբերյալ օրակարգ չունեն:

Հարկայի օրենսգրքի փոփոխությունների նախագծի նախնական տարբերակով առաջարկվում էր ակցիզային հարկով հարկել 100 գրամ ծավալում 5  և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները: Հետո սակայն այդ դրույթը հանվեց, փոխարենը նախատեսվում էր հարկել բոլոր գազավորված ըմպելիքները` բացառությամբ հանքային ջրերի: Դա առաջացրել էր գազավորված ըմպելիքներ արտադրող որոշ տնտեսվարողների դժգոհություն, ովքեր իրենց բողոքն էին արտահայտել կառավարության շենքի դիմաց:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40