Գազայի հիվանդանոցի վրա ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 800-ի. ԱՀԿ-ն դատապարտում է Իսրայելի հարձակումը

18.10.2023 10:05
779

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայի հիվանդանոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 800-ի։

Նշվում է, որ հիվանդանոցում եղել են միայն խաղաղ բնակիչներ՝ հիվանդներ, բժիշկներ և խնամողներ, ինչպես նաև տեղահանվածներ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խստորեն դատապարտել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ Ահլի արաբ հիվանդանոցի վրա Իսրայելի հարձակումը։

Հիվանդանոցը Գազայի հատվածի հյուսիսում գտնվող 20 հիվանդանոցներից մեկն էր, որոնց իսրայելական զինվորականները հրամայել են տարհանել: Տարհանման հրամանն անհնար էր իրականացնել՝ հաշվի առնելով ներկայիս անապահովությունը, շատ հիվանդների ծանր վիճակը և շտապօգնության մեքենաների, անձնակազմի, առողջապահական մահճակալների և տեղահանվածների համար այլընտրանքային ապաստանների պակասը, ասվում է ԱՀԿ-ի հայտարարության մեջ:

ԱՀԿ-ն կոչ է արել անհապաղ, ակտիվ պաշտպանել քաղաքացիական անձանց և ցուցաբերել բժշկական օգնություն։

«Տարհանման հրամանները պետք է չեղյալ հայտարարվեն։ Միջազգային մարդասիրական իրավունքը պետք է հարգվի, ինչը նշանակում է, որ առողջապահությունը պետք է ակտիվորեն պաշտպանված լինի և երբեք չպետք է թիրախավորվի», - ասել է ԱՀԿ-ն։

https://news.am/

Սիսիան համայնքում ջրային ոլորտի զարգացման ու ոռոգման համակարգերի բարելավման ծրագրերը՝ քննարկման առարկա

24.11.2026 21:02

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը

24.11.2026 20:53

Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություններ են կատարվել. Քըլըչ

24.11.2026 17:25

Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան

24.11.2026 17:02

ԹՐԻՓՓ-ի կարևորագույն պայմանները շարունակվում են գաղտնի պահվել Հայաստանի ժողովրդից. Արմեն Այվազյան

24.11.2026 16:44

«Զանգեզուրի միջանցքը» կբացի նոր հնարավորություններ Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև կապերի զարգացման համար․ Էրդողան

24.11.2026 16:14

Ալիևը TRIPP-ին «Զանգեզուրի միջանցք» է ասել ու նշել, որ այն իրականանում է Բաքվի նախաձեռնությամբ

24.11.2026 16:01

Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ յոթ պայմանները չեն կատարվել․ Ղալիբաֆ

24.11.2026 15:45

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին․ արդյո՞ք քրեական վարույթ է նախաձեռնվել փոխմարզպետ Նարե Ղազարյանի՝ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների մեջ ընդգրկված լինելու մասով

24.11.2026 14:51

Վերաքննիչ դատարանը վերահաստատեց՝ Ժաննա Անդրեասյան արարածն ապօրինաբար է Կարեն Լազարյանին ազատել աշխատանքից

24.11.2026 14:33

48 րոպեում հավանություն տվեցին չկարդացած Սահմանադրությանը․ Հայկ Մովսիսյան

24.11.2026 14:26

ԱՄՆ-ն կրկին «հարվածեց» Իրանին․ այս անգամ՝ պատժամիջոցներով

24.11.2026 12:56