Գեւորգ Գորգիսյանը հիշեցրեց, թե ի՞նչ էր ասում Արարատ Միրզոյանը`մինչեւ հեղափոխությունը

21.01.2019 15:07
1471

 

 

 

«Միանշանակ է, որ ուժային կառույցները պետք է բերվեն խորհրդարանի վերահսկողության տակ»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը`հիշելով, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը դրանք հանեց կառավարության կառուցվածքից եւ տարավ իր ենթակայության տակ, որպեսզի կոալիցիաներ կազմելու ժամանակ դրանք սակարկության առարկա չդառնան եւ այլն: Իսկ հետագայում, ըստ նրա, նախագահից վարչապետ դառնալիս`դրանք մեխանիկորեն տեղափոխվեցին վարչապետի վերահսկողության տակ, որպեսզի Սերժ Սարգսյանը խնդիր չունենա: «Բայց, չլինելով կառավարության մաս, այդ կառույցների ղեկավարները պարտավորված չեն` գալ խորհրդարան ու դուրս են մնում քաղաքական վերահսկողությունից»,- ասաց նա:

Խմբակցության խոսնակ Անի Սամսոնյան էլ հավելեց`տարբեր ինստիտուտների վերահսկողությունը չի կարելի թողնել իշխանության բարի կամքի հույսին. «Այն, ինչ չէր կարելի ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին, չի կարելի, որ կարելի լինի «Իմ քայլին» եւ Նիկոլ Փաշինյանին: Ինստիտուտները պետք է աշխատեն»: Գեւորգ Գորգիսյանը հիշեցրեց` մեկ տարի առաջ Արարատ Միրզոյանն այն կարծիքին էր, որ ուժային կառույցները չպետք է լինեն վարչապետի ենթակայության տակ, որովհետեւ կարող են օգտագործվել քաղաքական նպատակներով: Հակադարձելով իշխանության ներկայացուցիչներին, թե երբ այդ կառույցները լինեն կառավարության կազմում, քաղաքական կլինեն`պնդեց, որ երբ ուժային կառույցները գալիս են քաղաքական դաշտ, չեն քաղաքականացվում: Օրինակ բերեց ՀՀ զինված ուժերը: Մանրամասները`տեսանյութում Բանախոսներն անդրադարձան նաեւ մարզպետների`իրենց եւ որոշ աշխատակիցների պարգեւատրելու մասին հարցերին: Անի Սամսոնյանը հիշեցրեց`երբ Երեւանի քաղաքապետարանում պարգեւավճարների հարցն էր քննարկվում, իրենք ասում էին, որ դա վատ պրակտիկա է, պետք է աշխատավարձը բարձրացնել: «7, 2, 1 ամիս աշխատած հանրային պաշտոնյաներին իրավունք չունեն նման պարգեւավճարներ տալ»,- ասաց նա:

Գեւորգ Գորգիսյանն էլ հավելեց`ասում են կոռուպցիա չկա, բայց պարգեւատրումների ինստիտուտը կամայական դաշտ է թողնում ընտրության համար`ո՞ւմ պարգեւատրել:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

aravot.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40