Գեւորգ Փարսյանի մեծ եւ ազգաշահ հաղթանակը

29.11.2026 23:03
416

Կապան համայնքի 53 ընտրատեղամասից ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ Գեւորգ Փարսյանը՝ ձայների գերակշռող առավելությամբ, ստացել է կապանցի ընտրողների վստահության քվեն՝ երրորդ անգամ ընտրվելով Կապան խոշորացված համայնքի ղեկավար։

Ընտրելու իրավունք ունեցող 29253 հոգուց քվեարկությանը մասնակցել է 19714 ընտրող կամ 67,41 տոկոսը։

Նրանցից Գեւորգ Փարսյանի գլխավորած նախընտրական թիմին ձայն է տվել 16609 ընտրող կամ քվեարկությանը մասնակցածների 84,95 տոկոսը։

Ջերմորեն շնորհավորում ենք Գեւորգ Փարսյանին՝ մեծ հաղթանակի կապակցությամբ։

Շնորհավորում ենք կապանցիներին՝ հայոց արժանապատվությանը տեր կանգնելու համար։

Շնորհավորում ենք նաեւ Սյունիքի ողջ բնակչությանը՝ ազգաշահ այդ հաղթանակի կապակցությամբ։

Կապանում, ըստ էության, համայնքապետի ընտրություն չէր սոսկ, այլ ընտրություն Հայաստանի ու ոչ Հայաստանի միջեւ։

Եվ հաղթեց Հայաստանը, հաղթեց Սյունիքը եւ, իհարկե, Կապանը։

Իսկ թե ինչու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ջախջախիչ պարտություն կրեց Սյունիքի մարզկենտրոնում՝ խոսակցության առանձին նյութ է, որին կանդրադառնանք առաջիկայում։

Օվսաննա՜․․․

Հ․Գ․

Այս պահին Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում եւ մերձակա տարածքում համաժողովրդական տոնախմբություն է։

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

29.11.2026 23:10

Գեւորգ Փարսյանի մեծ եւ ազգաշահ հաղթանակը

29.11.2026 23:03

Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

29.11.2026 18:24

Ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

29.11.2026 15:33

Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ. Նարեկ Կարապետյան

29.11.2026 15:14

Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

29.11.2026 12:20

Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն տեղումներ ձյան տեսքով. Սուրենյան

29.11.2026 12:02

Կապանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են

29.11.2026 09:56

Այսօր 12 համայնքում ՏԻՄ ընտրություններ են

29.11.2026 09:49

Սահմանադրության նախագիծն ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ Քոչարյան

28.11.2026 18:05

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

28.11.2026 17:26

Տեղի կունենա Քաջարանի Վերին Հանդի Սբ. Աստվածածին եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը

28.11.2026 10:41