Սիրելի՛ հավատացյալներ
Ուրախությամբ հայտնում ենք, որ ս. թ. դեկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի կունենան Քաջարանի Վերին Հանդի Սբ. Աստվածածին եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ։ Արարողության մեկնարկը՝ ժամը 10:30-ին:
Սրտանց հրավիրում ենք բոլոր հավատացյալներին՝ աղոթքով և հոգևոր ուրախությամբ մասնակցելու այս օրհնաբեր արարողությանը և մեծ տոնին: