Գեւորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ օրվա կապակցությամբ

10.11.2024 16:13
1798

Հարգելի՛ համայնքային ծառայողներ,

Կապան համայնքի ավագանու անդամներ,

ՏԻՄ համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, գործընկերներ

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ: 1996 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները, որով հիմք դրվեց նախ համակարգի կայացման, ապա զարգացման բարդ ու կարևոր գործընթացին։

Իր գոյության 28 տարիների ընթացքում համակարգը զգալի առաջընթաց է արձանագրել ու դարձել մեր պետության կառավարման կարևոր բաղադրիչներից: Այսօր մենք ունենք հրապարակային աշխատելաոճով և թափանցիկ սկզբունքներով առաջնորդվող համակարգ, որը հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին իրենց ակտիվ ու անմիջական մասնակցությունը ունենալ համայնքի կառավարմանը և տեղական մակարդակում որոշումների կայացմանը։

Նկատի առնելով, որ այս ուղղությամբ արդեն իսկ ունենք շոշափելի առաջընթաց, ես համոզված եմ, որ վստահության ու համերաշխության մթնոլորտում իրականացված աշխատանքով, համայնքի առջև ծառացած խնդիրների լուծման գործընթացում բնակիչների ներգրավումով միայն կկարողանանք ապահովել բնակչության համար ցանկալի արդյունք: Մենք որդեգրել ենք Կապան համայնքի համաչափ զարգացման սկզբունքը՝ ապահովելու յուրաքանչյուր բնակավայրի կայուն զարգացումը և յուրաքանչյուր բնակչի բարեկեցիկ կյանքը։ Մեր հաջողությունը կախված է մեր միասնական ջանքերից, և միայն համախմբված աշխատելով կկարողանանք ապահովել Կապան համայնքի բարգավաճումն ու մեր բոլորի բարօրությունը։

Իհարկե այս ամենի իրականացման գործում իրենց կարևոր դերակատարումն ունեն համակարգի աշխատողները, ովքեր մեծ պատասխանատվությամբ ու պատրաստակամությամբ, իրենց ամենօրյա սրտացավ աշխատանքով լուծում են սոցիալական, տնտեսական և համայնքային բազմաբնույթ հարցեր, մշտապես գտնվելով քաղաքացիների կողքին՝ նրանց հուզող խնդիրներն ու կարիքները առաջնահերթ համարելով։

Հարգելի՛ գործընկերներ, ևս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս՝ մաղթում եմ ամուր առողջություն, համբերատարություն, եռանդ, մարտահրավերները հաղթահարելու վճռականություն, նվիրված և արդյունավետ աշխատանք:

Գևորգ Ռազմիկի Փարսյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12