Գեւորգ Փարսյանը ներկայացրել է Կապանի ակումբագրադարանային միավորման տնօրենի նոր պաշտոնակատարին

28.02.2023 20:38
3429

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր Կապանի ակումբագրադարանային միավորման անձնակազմին է ներկայացրել տնօրենի նոր պաշտոնակատար Մարինե Հարությունյանին։

Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գայանե Թադևոսյանին կատարած արդյունավետ աշխատանքի, սրտացավ և պատասխանատու վերաբերմունքի, ինչպես նաև օրինակելի ղեկավար լինելու և կարճ ժամանակահատվածում ոլորտի զարգացմանը նոր թափ հաղորդելու համար։ Գևորգ Փարսյանի հավաստմամբ՝ այն ակնկալիքներն ու սպասումները, որ ունեցել է տիկին Թադևոսյանին այդ պաշտոնում նշանակելուց առաջ, արդարացվել են։ Համայնքի ղեկավարը հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ է մաղթել նրան՝ հետագա գործունեության ընթացքում։

Ներկայացնելով Մարինե Հարությունյանին, ով ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը, ունի մատենագետի որակավորում և 28 տարվա մանկավարժական ստաժ, համայնքի ղեկավարը շնորհավորել է պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ և հույս հայտնել, որ կրթական ոլորտում երկարամյա աշխատանքային փորձը և գիտելիքները կծառայեն գրադարանային ոլորտի զարգացման շարունակականությունը ապահովելու գործում։

Մարինե Հարությունյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավարին վստահության, իսկ Գայանե Թադևոսյանը միավորման աշխատակազմին՝ համատեղ գործունեության և թիմային աշխատանքի համար:

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11