«Թանգարանային գիշեր» էր Կապանի երկրագիտական թանգարանում

22.05.2023 14:13
1524

Կապանի երկրագիտական թանգարանը 2007 թվականից միացել է «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանը։ Ավանդաբար անցկացվող այդ տոնին թանգարանն այս անգամ՝ մայիսի 20-ին, միացել էր «Եղվարդի գանձերը» ցուցադրությամբ։  Թանգարան այցելողները՝ տարբեր տարիքի և զբաղմունքի մարդիկ, նախ մասնակիցը եղան դասական երաժշտության փոքրիկ համերգի։ Հայ և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների  ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան Կապանի արվեստի պետական քոլեջի դասախոսներն ու ուսանողները։

Թանգարանի կողքին արհեստական պեղավայր էր բացվել, որտեղ Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտները պեղումների գործիքներով հողի տակից հանում էին գտածոները, համարակալում, չափագրում, գծագրում՝ այդպիսով փոքրիշատե շփվելով հնագետի մասնագիտության հետ։ Հետո իմացանք, որ Սյունիքում հնագետի վկայականով մասնագետ չկա, և անհրաժեշտության դեպքում՝ մասնագետ են հրավիրում դրսից։ Նաև Կապանը հնագիտական առումով ամենասակավ ուսումնասիրված տարածաշրջանն է։

Ինչևէ, տանտիրոջ իրավունքով ներկաներին ողջունեց և օրվա խորհուրդը ներկայացրեց Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը՝ մասնավորապես նշելով, որ «Եղվարդի գանձերը» ցուցադրանքում կա եզակի մի նմուշ՝ ձիու ճակատակալ՝ ուրարտերեն մակագրությամբ։ Բանախոսը հայտնեց, որ դա ուրարտական դարաշրջանի երկրորդ գտածոն է Սյունիքի մարզում։ Առաջինը հայտնաբերվել է 1954-ին՝ առյուծի բրոնզե արձանիկ, որ պահպանվում է Գորիսի երկրագիտական թանգարանում։

Այնուհետև թանգարան այցելողները ծանոթացան ոչ միայն «Եղվարդի գանձեր»-ին, այլ թանգարանի ողջ ցուցադրանքին։

Ուշագրավ է, որ թանգարանի ցուցասրահներում նկարակալի առջև աշխատում էին Կապանի արվեստի պետական քոլեջի գեղանկարչության բաժնի սովորողները։ Նրանք մասնակցեցին «Թանգարանն իմ աչքերով» գեղանկարի մրցույթին։

Իսկ ամենավերջում Կապանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժնի սաները հանդես եկան Նինա Դանիելյանի «Կապանյան ուրվագծեր» ներկայացմամբ (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Գաբրիելյան)։

 Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02