Գեղանկարիչ Բաբկեն Գեւորգյանի առաջին անհատականը

28.10.2019 12:44
1737

Կապանի համայնքապետարանի արվեստի թանգարանում բացվեց շնորհալի արվեստագետ Բաբկեն Գեւորգյանի գեղանկարչական աշխատանքների ցուցանահանդեսը։

Սովորել է Կապանի թիվ 3 դպրոցում։ Գեղանկարչական նախնական կրթությունը ստացել է Ռոբերտ Կամոյանի արվեստանոցում։ 2008-ին ընդունվել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան։ 2008-2010 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2014 թ. ավարտել է ուսումնառությունը Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում, ապրում եւ ստեղծագործում է Կապանում։

Ցուցադրանքում 35-ից ավելի կտավներ էին, որոնք որոշակի պատկերացում են տալիս երիտասարդ արվեստագետի նախասիրությունների եւ ստեղծագործական ուղղվածության մասին։ Առաջին անհատական ցուցահանդեսն էր 27-ամյա արվեստագետի, որ, ասես, հասունության քննություն լիներ արվեստասերների առջեւ, եւ կարելի է ասել, որ վերջիններս տպավորված էին գեղանկարչի ստեղծագործություններով։

Ցուցահանդեսի բացման խոսքում թանգարանի տնօրեն Բորիկ Մինասյանը փաստեց, որ երիտասարդ գեղանկարիչը մտել է արվեստի դաշտ եւ աշխատասեր ու հետեւողական լինելու դեպքում հաջողությունները երկար սպասել չեն տա։

Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանն ուրախալի համարեց փաստը, որ կապանցի անվանի գեղանկարիչների կողքին նոր անուններ են հայտնվում` նշելով, որ արվեստի մեջ կարեւորը ձեւի եւ բովանդակության ներդաշնակությունն է, որն առկա է երիտասարդ գեղանկարչի կտավներում։

Բաբկեն Գեւորգյանը նշեց, որ յուրաքանչյուր գեղանկարիչ, նախեւառաջ, ներկայացնում է իր մտավոր աշխարհը, այն ամենը, ինչ իր մեջ կա, որն ի վերջո դառնում է հասարակության սեփականությունը, բոլորի հարստությունը. «Գեղանկարի միջոցով պարզապես իմ մտքերն եմ շարադրում», - ասաց գեղանկարիչը։

Ի դեպ, Կապանի Ռոմանոս Մելիքյան 8 հասցեում արդեն երեք տասնամյակ գործում էր Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղը, որ այժմ Կապանի համայնքապետարանի ենթակայության  ներքո է` «Կապանի արվեստի թանգարան» համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն (ՀՈԱԿ) կարգավիճակով։

 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22