Գեղարդը սրբազան մասունք

02.12.2023 09:52
828

Հայ Առաքելական Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբում է դեկտեմբերի 2-ին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ  Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում մատուցվելու է Սուրբ Պատարագ և դուրս է  բերվելու Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար մատուռ-մկրտարանում մնալու է  մինչև 18։00։

Գեղարդի մասին հիշատակվում  է Նոր Կտակարանի մեջ՝ Հովհաննեսի Ավետարանում: Այն հիշատակվում է Հիսուսի խաչելության դրվագում. «Երբ եկան Հիսուսի մոտ և տեսան, որ նա արդեն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողերը, և իսկույն արյուն և ջուր ելավ»: 

 Գեղարդը մոտավորապես 15 սմ երկարությամբ տափակ կամ եռանիստ երկաթե տեգ է, որը, փայտի ծայրին ամրացվելով, ծառայել է որպես խոցող զենք։

Հայ մատենագրության մեջ Գեղարդը՝ նիզակի խոցող հատվածը, ծայրը, կոչվել է աստվածամուխ՝ Աստծո կողը մխրճված: Իսկ ըստ եկեղեցական ավանդության, հարվածողը եղել է Ղունկիանոս հարյուրապետը, ով հետագայում առաքյալների կողմից մկրտվել և դարձել է քրիստոնյա։ Նա ևս նահատակվել է քրիստոնեական հավատքը քարոզելու համար և  հետագայում սրբադասվել  ավանդական եկեղեցիների կողմից: 

Հայ եկեղեցու ավանդության համաձայն, Գեղարդը առաջին դարի երկրորդ կեսին Հայաստան է բերել Քրիստոսի առաքյալներից և Հայոց առաջին լուսավորիչներից սուրբ Թադեոս առաքյալը։ Ավանդության հիմքում սուրբ Թադեոսի վկայաբանությունն է, որը 5-րդ դարում՝ հայոց գրերի գյուտից հետո, Սամուել եպիսկոպոսն ասորերենից թարգմանել է հայերեն:

Համաքրիստոնեական այս սրբությունը դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում: 301 թվականին, երբ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն է հռչակվել, Գեղարդը դարձել է Հայ առաքելական եկեղեցու սեփականությունը։ 

13-րդ դարից Սուրբ Գեղարդը հանգրվանել է Այրիվանքում, որը հետագայում, ի պատիվ Գեղարդի, կոչվել է Գեղարդավանք։ Ներկայումս Գեղարդը պահվում է Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի թանգարանում։ Գեղարդի արծաթե մասնատուփը 1687 թվականին պատրաստել է Պռոշյան իշխանատան հետնորդ Դավիթ եպիսկոպոսը։ 

Արդեն մի քանի դար է՝ Սուրբ Գեղարդը Մայր տաճարից դուրս է բերվում 7 տարին մեկ՝ սրբալույս մյուռոնի օրհնությանը: Հայ Առաքելական եկեղեցու ավանդույթի համաձայն՝ մյուռոնօրհնությունը կատարվում է երեք մեծագույն սրբություններով՝ սուրբ Գեղարդով, Գրիգոր Լուսավորչի մասունքներն ամփոփող աջով և Քրիստոսի խաչափայտի մասունքը պարունակող խաչով:

Հիշատակություններ կան, ըստ որոնց Հայաստանում կամ հարևան երկրներում օգտվել են Սուրբ Գեղարդից՝ երկիրը և ժողովրդին օրհնելու, պատերազմից, աղետներից ազատելու համար։ Օրինակ՝ 18-րդ դարի վերջին վրաց երկու թագավորները դիմել են Սիմեոն Երևանցի և Ղուկաս Կարնեցի կաթողիկոսներին՝ խնդրելով Գեղարդը տանել Թիֆլիս՝ ժանտախտի համաճարակը փարատելու համար: Տարբեր հիվանդությունների բուժման նպատակով սուրբ Գեղարդը տարվել է նաև Արևելյան Հայաստանի մի շարք քաղաքներ:

Գրավոր վկայությունների համաձայն՝ սուրբ Գեղարդի զորությամբ այդ հիվանդությունները վերացել են: Մեր օրերում նույնպես Գեղարդի զորությամբ հրաշքներ լինում են՝ սրբությանը հավատքով մոտեցողների կյանքում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40