Գերիներին վերադարձնելու համար Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում

07.05.2021 17:01
1488

Գերիների վերադարձը, որոնց Ադրբեջանը հրաժարվում է հանձնել անցյալ տարվա պատերազմը պարտված Հայաստանին, արդեն ոչ թե երկկողմ, այլ միջազգային խնդիր է: Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ռուսաստանի Դաշնությունը փորձում են ճնշել Բաքվին, սակայն որևէ հաջողություն չունեն: Խնդիրը ոչ միայն բարդացնում է Մոսկվայի շնորհիվ ձեռք բերված խաղաղ պայմանավորվածությունների իրականացումը, այլ նաև խանգարում է ՌԴ-ի` Ադրբեջանին հետխորհրդային տարածքում Մոսկվայի կողմից վերահսկվող ինտեգրացիոն

Հայաստանի համար սկզբունքային հարցը` Ադրբեջանից ռազմագերիների վերադարձը, դեռ չի հաջողվում փակել:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը սա անվանել է «կարևորագույն խնդիր» և կոչ է արել «ապահովել, որ Ադրբեջանը կատարի բոլոր ռազմագերիների և բռնի պահվող անձանց վերադարձը»:  «Այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, ինչի մասին վկայում են նաև միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական զանգվածային խախտումների վերաբերյալ բազմաթիվ տվյալները»,-ասել է Այվազյանը:

Մայիսի 4-ին, ռուսաստանցի նախարարի այցից առաջ, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովն Ադրբեջանից 3 գերի է վերադարձրել: Մյուս պահվողների մասով դեռևս շարժ չկա:

Մինչդեռ Բաքվի և Երևանի մոտ այս հարցում նույնիսկ թվերը չեն համընկնում:

Հայաստանի ԱԳՆ-ից «Կոմերսանտ»-ի զրուցակիցն ասել է, որ, Երևանի գնահատականներով, գերության մեջ է մնում շուրջ 200 մարդ: Միևնույն ժամանակ, Բաքվի կողմից հաստատված է համարվում 72 մարդ, իսկ 48-ին, ըստ նրա, Ադրբեջանը հրաժարվում է հաստատել:

Մարդկանց մնացած մասի համար դեռ հարյուր տոկոսանոց տեղեկատվություն չկա:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմում «Կոմերսանտ»-ի աղբյուրը ասել է, որ այժմ Ադրբեջանում մնում է 59 մարդ: Նրա խոսքերով ՝ սրանք բանտարկյալներ չեն, այլ մարդիկ, որոնք բերման են ենթարկվել ռազմական գործողությունների ավարտից հետո:

«Կնքվել է զինադադար և Հայաստանի կապիտուլյացիայի ակտ: Դրանից հետո այդ մարդիկ մտել են Ադրբեջան: Նրանք դիվերսանտներ և ահաբեկիչներ են. մենք նրանց հետ այդպես ենք վերաբերում և դատելու ենք նրանց: Ապագայում տեսականորեն հնարավոր է փոխանակում»,-ասել է աղբյուրը:

Բաքվի կողմից պահվող անձինք արդեն սակարկությունների առարկա են դարձել, ասում են ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմի դիվանագետները «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում: Նրանց խոսքով ՝ Ադրբեջանը փորձում է գերիների ազատ արձակումը պայմանավորել իր պահանջների կատարմամբ: Որպես կանոն, դրանք վերաբերում են տարածքային խնդիրներին:

Իրազեկ աղբյուրը  «Կոմերսանտին» տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը բարձրացրել է իր Շուշի-Կարմիր Շուկա  ճանապարհը  իր վերահսկողությանը հանձնելու հարցը․ այն այժմ վերահսկվում է ռուս խաղաղապահների և հայ զինվորականների կողմից: Ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը մեծապես կնպաստի Ադրբեջանի մուտքին Շուշի: Ինչպես հայտնում են «Կոմերսանտի» աղբյուրները։ Գերիներին վերադարձնելու համար Բաքուն նաև բարձրացրել է  Ղազախի շրջանի գյուղերն իրեն վերադարձնելու հարցը։

Հայաստանում հույս ունեն, որ գերիների հարցը կարող է լուծել Մոսկվան։

Մանրամասները՝ «Կոմերսանտ»-ում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40