Գերմանիան կմասնակցի Հայաստանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովին

04.03.2019 15:52
1138

 «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովին» Գերմանիայի մասնակցության ձևաչափն է  քննարկվել համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանի և Գերմանական արևելյան գործարար ասոցիացիայի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Շտեֆան Քեգեբայնի հետ հանդիպմանը։

 Քննարկմանը մասնակցել են «WCIT 2019» ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը և գործարար ասոցիացիայի տնօրեն Ուտե Կողլովսկի-Կայջեյան։ Հանդիպումը բխում է Գերմանիայում ստորագրված համագործակցության մասին փաստաթղթից, որը կնքվել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցի շրջանակում։  

«WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը» հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից (WITSA)։ «WCIT 2019-Yerevan»-ը կազմակերպելու պատիվը վերապահված է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը։ «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը» կազմակերպվում է ՀՀ կառավարության աջակցությամբ։

Գերմանացի հյուրերը հետաքրքրվել են «խելացի քաղաք», «կլիմայի փոփոխություն», «էլեկտրոնային առևտուր» թեմաներով, որոնք արդեն ընդգրկված են համաժողովի օրակարգում։

«Մեր ասոցիացիան, որի անդամ են գերմանական ծագման խոշորագույն մի շարք ընկերություններ, պատրաստ է աջակցել թիրախավորված խոսնակների և գերմանական ընկերությունների ներկայացուցիչներին հրավիրելու հարցում»,- նշել է Գերմանական արևելյան գործարար ասոցիացիայի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Շտեֆան Քեգեբայնը։

«Մենք փաստեցինք նաև երկու ասոցիացիաների պատրաստակամությունը՝ աջակցելու հայաստանյան և գերմանական ընկերությունների միջև նոր գործարար կապերի ստեղծմանը, ներդրումներին ու համագործակցությանը»,- նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, «WCIT 2019» համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանը։

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40