Գևորգ Բաբաջանյան. բանակն իր տունն էր համարում

01.03.2022 11:50
1791

 Բաբաջանյան Գևորգ Արտուրի. ծնվել է 1996 թ. հոկտեմբերի 17-ին, Սիսիանի շրջանի Բնունիս գյուղում: Սովորել է Բնունիսի հիմնական դպրոցում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո Սիսիանի մշակույթի պալատում մեկ տարի ծրագրավորում է սովորել:  

  Ծառայել է Արցախի Հանրապետությունում՝ Ասկերանի զորամասում:  Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին:

  Գևորգը մեծ ու համերաշխ ընտանիքում էր ծնվել: Մայրը՝ տիկին Լիլիթը, զսպում է արցունքները՝   «Գևորգս վեց երեխաներիցս երկրորդն է, այո՛  ես նրա մասին միշտ ներկայով եմ խոսում,  թույլ  էլ չեմ տալիս, որ անցյալով խոսեն: Գևորգս թասիբով, հարգանքով տղա էր: Նրա մասին հուշերն այնքան շատ են: Բանակին շատ էր նվիրված, շատերից եմ լսել, որ ասում էին՝ գործա   էլի, բայց տղաս բանակն իր տունն էր համարում, ես էլ նրա ծառայակից ընկերներին եմ իմ որդիները համարում:  Պայմանագրային ծառայության մտնելու  առաջին օրից  առանձնացրել եմ մեր բերքի՝ պոստ տանելու համար նախատեսված բաժինը: Գևորգս հավանած աղջիկ ուներ, պատերազմը չլիներ՝ դեկտեմբերին հարսանիք էինք անելու:  Մեր սրտերը նմանվել են մոմի, լույս ու ջերմությունը լքել են մեզ, մնացել են թանկ ու հարազատ հիշողություններ... »:

  Գևորգի եղբայրը 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում էր, նա  շտապում էր օգնության հասնել ժամկետային զինծառայող եղբորը, այդ պատճառով էլ հրաժարվում է պատերազմին չմասնակցելու հրամանատարության առաջարկից, բացի այդ այնքան կապված էր ընկերներին, որ նրանց միայնակ թողնելու միտքը դավաճանություն էր համարում և հոկտեմբերի 8-ին մեկնում է Արցախ:

  Կարմիր շուկայի մոտակայքում թշնամու անօդաչուն խոցում է բեռնատարը, որով  զորք էին տեղափոխում, զոհվում են 27 հայորդի, նրանցից մեկն էլ Գևորգ Բաբաջանյանն էր:

  Գևորգի մարմինը հողին է հանձնվել 2020 թ. հոկտեմբերի 28-ին Սիսիանի զինվորական պանթեոնում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40