ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՊԱՆԻ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔ ԳԼԵՆԴԵԼԻ՝ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԷԼԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ

29.12.2022 17:11
2817

Դեկտեմբերի 28-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրյանին: Այցի գլխավոր նպատակը քույր քաղաքներ՝ Կապանի և Գլենդելի միջև համագործակցության վերականգնումն ու խորացնումն էր:

Ողջունելով հյուրին Կապանում՝ համայնքի ղեկավարը նախ նշել է, որ քույր քաղաքների բարեկամությունը տարիների պատմություն ունի, և այն ամրագրվել է դեռևս 2002 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված հուշագրով, որին հաջորդել են երկու քաղաքների ղեկավարների մի շարք հանդիպումներ, պատվիրակությունների փոխայցելություններ և իրականացված բազմաթիվ ծրագրեր: Գևորգ Փարսյանը բարձր է գնահատել տևական դադարից հետո երկկողմ հարաբերությունների վերսկսմանն ուղղված ջանքերը, ներկայացրել համայնքի տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքները, առկա խնդիրներն ու կարիքները: Համայնքի ղեկավարը անդրադարձ է կատարել նաև պատերազմից հետո համայնքի առջև ծառացած մարտահրավերներին, կենսական բնույթի խնդիրներին, ինչպես նաև Արցախի շրջափակմանը, և այս համատեքստում կարևորել Սփյուռքի ներուժի օգտագործումը՝ միջազգային հանրությանը օբյեկտիվ տեղեկություններ փոխանցելու հարցում:

էլեն Ասատրյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ կարևորելով երկու քաղաքների միջև առկա հարաբերությունները թղթի վրայից գործնական դաշտ տեղափոխելու անհրաժեշտությունը։ Նա նաև նշել է, որ այցի բուն նպատակը, տեղում իրավիճակին ծանոթանալը և կարիքները գնահատելն է և, ըստ այդմ, առարկայական գործողությունների հստակ օրակարգ կազմելը։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել կապը և մշակել հստակ ծրագրերի օրակարգ՝ առաջիկայում իրագործելու նպատակով:

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են խորհրդանշական նվերներով։

Կապան կատարած այցի շրջանակներում, Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ, Էլեն Աստարյանը եղել է նաև Բաղաբուրջի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։

Ճանաչողական այցելություններ են եղել Շմավոն Մովսիսյանի անվան պատմության և Արվեստի թանգարաններ, թիվ 3 միջնակարգ դպրոց, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց և Վահանավանք վանական համալիր։

Գլենդելի խորհրդային անդամը հնարավորություն է ունեցել նաև հանդիպելու և զրուցելու համայնքի կրթության և մշակույթի բնագավառի ներկայացուցիչներին՝ քննարկել ոլորտում առկա խնդիրները, համագործակցության հնարավոր եզրերը, ուղիներն ու հեռանկարները։

Օրվա ավարտին՝ հատուկ հյուրի համար, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրմատիկական թատրոնում կազմակերպվել էր «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացումը։

 

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38