Կապանը պետության մի մասն է և չի կարող լինել առանձին, ինքնիշխան մարմին. Գևորգ Փարսյանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին

25.11.2021 19:00
4870

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը երեկ ներկա էր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որին մասնակից էին Սյունիքի մարզպետն ու մյուս համայնքապետերը։ Այս հանդիպումից հետո բուռն քննարկումներ ծավալվեցին, որ հանդիպմանը ներկա էին նաև ընդդիմադիր համայնքապետերը։ «Կապանում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, ՏԻՄ ընտրություններում ժողովուրդը վստահության քվեն տվեցին մեզ, վտահություն տվեցին, որ մենք իրականացնենք տեղական ինքնակառավարում։ Իսկ որպեսզի ավելի պարզ լինի տեղական ինքնակառավարումն իրենից ինչ է ներկայացնում՝ մի փոքր մեկնաբանեմ։ Տեղական ինքնակառավարումը դա տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ օրենքին և Սահմանադրությանը համապատասխան սեփական պատասխանատվությամբ համայնքի բնակչության շահերից ելնելով լուծելու համայնքային նշանակության հանրային խնդիրներ։

Այսինքն, սա նշանակում է, որ ժողովուրդը վստահել է մեզ, որպեսզի մենք իրենց խնդիրները լուծենք՝ մեր համայնքի բնակիկչները։ Իսկ քանի որ այսօր մեր տարածաշրջանում լուրջ մարտահրավերներ կան, լուրջ խնդիրներ կան ու առաջնահերթ անվտանգության հետ կապված խնդիրներ են ու բազմաթիվ խնդիրներ են՝ կոմունիկացիոն, անվտանգության, ենթակառուցվածքների։

Այսօրվա դրությամբ շատ լավ տեսնում եք, թե մեր տարածաշրջանում ինչ է կատարվում, ինչ խնդիրներ են առկա, այդ խնդիրները հնարավոր չէ գոնե մեղմացնել առանց կառավարության հետ համագործակցության՝ պաշտոնական համագործակցության մասին է խոսքը։ Եվ առհասարակ, համայնքն ու կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները պաշտոնական համագործակցություն միշտ եղել է, կա ու կլինի»,- ArmDaily.am-ին ասաց Փարսյանը։

Կապանի համայնքապետը նշեց, որ հատկապես եթե Կապանի մասին է խոսքը, ապա Կապանը պետության մի մաս է և Կապանը չի կարող լինել առանձին, ինքիշխան մարմին։

Փարսյանը նշեց, որ տեղական ինքնակառավարման մարմնի համագործակցությունը պետության հետ որևէ աղերս չունի քաղաքական հայացքների հետ։ «Քաղաքական հայացքների մասին խոսք չկա, այստեղ խոսքը գնում է համայնքի մասին՝ մեր ժողովրդի շահերից ելնելով պաշտոնական համագործակցության մասին։ Մեր տարածաշրջանի խնդիրները լուծելու մասին է խոսքը, մեր տարածաշրջանի խնդիրների գոնե մեղմացման մասին է խոսքը։ Որպեսզի որոշ մարդկանց մոտ լիարժեք պատկերացում կազմվի, թե ինչու է այդպես՝ թող տեղական ինքնակառավարման էությունը հասկանան։ Դա լրիվ տարբերվում է մնացած բոլոր իրավահարաբերություններից կամ կառույցների գործունեությունից։ Այստեղ ժողովուրդը մեզ տվել է վստահության քվե, որպեսզի մենք իրենց խնդիրները լուծենք։ Այսօր Սյունիքի մարզի՝ հատկապես Կապանի շուրջ լուրջ մարտահրավերներ կան , լուրջ խնդիրներ կան ծառացած՝ առաջնահերթ անվտանգային և միանշանակ այդ խնդիրների լուծումը պետք է իրականացվի պաշտոնական համագործակցության շրջանակներում»,- եզրափակեց Գևորգ Փարսյանը։

 

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17