Գեւորգ Փարսյանը մասնակցել է «ԱՐԱՍ ԷՔՍՊՈ 2023» միջազգային ցուցահանդեսին

17.02.2023 19:15
2972

«Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ, դոկտոր Մաջիդ Քիանիի հրավերով՝ փետրվարի 14-15–ը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Թավրիզ քաղաքում և մասնակցել 18 տարվա պատմություն ունեցող «Արաս» ազատ տնտեսական գոտու առաջին Էքսպո ցուցահանդեսի հանդիսավոր արարողությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին տարբեր ոլորտներ ներկայացնող տեղի գործարարները:

Համայնքի ղեկավարը պատվիրակության անդամների հետ շրջել է մեքենաշինության, շինարարության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներ ներկայացնող տաղավարներում, ծանոթացել ցուցադրված ապրանքատեսականուն, զրուցել ցուցահանդեսի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ: Տեղի են ունեցել նաև հանդիպումներ, որոնց ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ հետագա համագործակցության շուրջ:

Այցի շրջանակներում պատվիրակությունը եղել է նաև պատմամշակութային վայրերում՝ Ջուլֆայի Սուրբ Ստեփանոս վանական համալիրում (9-րդ դար) և Թավրիզի կենտրոնական շուկայում։

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02