Գիրք նվիրելու օրը՝ Քաջարանի մշակույթի պալատում

25.02.2025 17:46
633

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, Քաջարանի մշակույթի պալատն իր հարկի տակ էր հավաքել բոլոր գրքասերներին։ Օրվա պատվավոր հյուրերն էին գրականության և ընթերցանության նվիրյալներ, ովքեր ներկայացրեցին գրքի ստեղծման ճանապարհը՝ գրելուց մինչև ընթերցողին հասնելը։ Օրը սկսեցինք երիտասարդ գրողներ Գառնիկ Ալեքսանյանի և Արտյոմ Առուստամյանի, ինչպես նաև գրքային բլոգերներ Մարի Հայրապետյանի և Լիանա Պողոսյանի հետ մեր ջերմ ու տաքուկ գրադարանում, որտեղ այցելուները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ, ինչպես նաև քննարկել սիրված ու ճանաչված զանազան գործեր՝ դասական գրականությունից մինչև ժամանակակից բեսթսելլերներ։

Միջոցառման պաշտոնական մասը սկսվեց մեր հյուրընկալ ճեմասրահում, որտեղ «ՆյուՄեգ» հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանի և գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի գլխավորությամբ մշակույթի պալատի էլեկտրոնային գրադարանին հանձնվեց «ԶՊՄԿ» ՓԲԸ–ի ֆինանսական աջակցությամբ ձեռք բերված 500 կտոր գիրք։

Այնուհետև հարթակը տրամադրվեց երիտասարդ գրողներին ու ճանաչված և սիրված գրքային բլոգերներին, ովքեր խոսեցին իրենց գործունեությունից, հանդիպած դժվարություններից, հիշեցին նաև զավեշտալի դեպքեր։ Սիրով ու պատրաստակամությամբ պատասխանեցին տրված հարցերին։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ կիսեցին այդքան սպասված տոնական օրը։

Իրինա Հովհաննիսյան

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40